«Մովսեսից հետո հասցրել եմ 2 հոգու էլ չսիրել». Անի Երանյանը՝ մինչև հիմա Մովսես Երեմյանին սիրելու քննարկումների մասին
ԼԱՅՖԴերասանուհի Անի Երանյանը, որն այս շրջանում բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հաճախ է հարցուպատասխան կազմակերպում: Այս անգամ հետևորդներից մեկը հարցրել է Անիին` մինչև հիմա սիրո՞ւմ է դերասան Մովսես Երեմյանին, որի հետ ժամանակին սիրավեպ ուներ:
Ի պատասխան՝ Անին գրել է. «Հարգելիներս, Մովսեսից հետո հասցրել եմ 2 հոգու էլ չսիրել, ուղղակի բոլորդ նրա մասին եք իմացել: Թարգեք այս թեման, ամոթ է: Ու իմ հրապարակումների գրառումները ոչ ոքի հետ մի կապեք»:
Նշենք, որ Մովսեսն ամուսնացած է պարուհի Աննա Սիմոնյանի հետ և որդի ունի, իսկ Անին փակ է պահում իր անձնական կյանքը:

1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



