Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մտավախություն ունենք, որ կառավարությունը կարող է «Նաիրիտն» ամբողջությամբ տանել սնանկացման»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Նաիրիտ» քիմիական գործարանի հետ առնչվող ցանկացած իրադարձություն «Փաստի» ուշադրության կենտրոնում է: Տարբեր հարցադրումներով փորձում ենք ստանալ պատասխաններ ինչպես պետական գերատեսչություններից, այնպես էլ «Նաիրիտի» նախկին և ներկա աշխատակիցներից: Պաշտոնական հարցումներից մեկով փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից մեզ տեղեկացրել էին, որ «գործարանի պարտատերերի նիստում որոշում է կայացվել գործարանի վաճառքն իրականացնել մեկ լոտով, հետևաբար գործարանի սարքավորումների ապամոնտաժում և առանձին վաճառք չի կարող տեղի ունենալ»: Պատասխան հարցման մեջ փոխվարչապետի գրասենյակին խնդրել էինք տրամադրել այդ որոշման պատճենը: Օրերս ստացանք պատասխան, որ հայցվող տեղեկատվության տնօրինողը փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը կամ նրա գրասենյակը չեն:

«Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայել յանի հետ զրույցում անդրադարձել ենք գործարանը մեկ լոտով վաճառելու որոշմանը, ինչպես նաև այլ հարցերի: Օրերս աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ պետությունը վճարի իրենց աշխատավարձի պարտքերը: Իսրայել յանը նշում է՝ վաղ թե ուշ, աշխատավարձերի պարտքը պետությունը պետք է վճարի, բայց ինչպե՞ս է դա անելու, այս գործընթացի հետ կապված մի շարք մտավախություններ կան:

«Նախկին կառավարությունը ժամանակին որոշում ընդունեց, որ գործարանի տեխնիկական անվտանգությունը պետք է ապահովեր ԱԻՆ-ը: Կառավարությունը բյուջեով նախատեսել էր, որ «Նաիրիտի» աշխատակիցները պետք է սրա համար աշխատավարձ ստանան, սակայն հետո նրանց ազատեցին աշխատանքից: Հիշեցնեմ, որ երբ «Նաիրիտը» սնանկ ճանաչվեց, բարձրացվեց գործարանում առկա հրդեհավտանգ նյութերի անվտանգությունն ապահովելու հարցը։ 2017 թ.-ին ԱԻՆ-ը պայմանագիր կնքեց գործարանի 116 աշխատակցի հետ։ Աշխատավարձերի վճարման պարտավորությունը դրվեց սնանկության կառավարչի վրա: Պետությունը մեզ հավաստիացնում էր, որ գործարանն իր համար շատ կարևոր է, ուրեմն նա պետք է ամեն ինչ աներ, որ աշխատողների աշխատավարձի վճարումը չկապվեր գործարանի վաճառքի հետ, քանի որ սնանկության կառավարիչն ուրիշ միջոցներ չուներ աշխատավարձ վճարելու: Կառավարությունը և գործարանի համակարգող խումբը ժամանակին ստորագրել էին փաստաթուղթ, որ գործարանը պետք է վաճառվի մեկ լոտով: Այդ մասին ձեզ հայտնել էր նաև Ավինյանի գրասենյակը: Կարծում եմ, որ այդ փաստաթուղթը պաշտոնական որևէ ուժ չունի կամ այն առհասարակ չկա, հակառակ դեպքում այն կհրապարակվեր: Կարևոր է հասկանալ, թե ինչպե՞ս է կազմված այդ փաստաթուղթը: Տեղեկություններ ունեմ, եթե, իհարկե, այդ որոշումը եղել է, դրանից հետո գործարանում աճուրդներ են կազմակերպվել, գույք է օտարվել, որը կարևոր է գործարանի հետագա աշխատանքի համար: Ստացվում է, որ եթե նման որոշում է կայացվել կառավարության կողմից, սնանկության կառավարիչը խախտել է այն, սնանկության խորհուրդը հետևողական չի եղել իր արձանագրության կատարման մասով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Իսրայելյանը:

Նշում է, որ սնանկության կառավարչի մասով կար հարուցված քրեական գործ, որտեղ նշված էին կառավարչի՝ իր գործունեության ընթացքում կատարված մի շարք խախտումներ: «Բայց մի քանի ամիս առաջ հատուկ քննչական ծառայությունից գրություն ստացա, որ այդ գործը կարճվել է: Գործի մեջ որպես խախտում ութ կետ էր նշված, դրանցից գոնե երեքի դեպքում սնանկության կառավարիչը խախտում է թույլ տվել»,-ընդգծում է գործարանի նախկին տնօրենը:

Հավելում է՝ իրենք մտավախություն ունեն, որ այս կառավարությունը կարող է որոշում կայացնել և գործարանն ամբողջությամբ տանել սնանկացման: «Այդ դեպքում գործարանը հնարավոր չի լինի վերականգնել: Բացի դա, գործարանի այն գույքը, որը չորս տարի է՝ պահում ենք, որ հնարավոր լինի «Նաիրիտը» վերագործարկել, կառավարությունը կարող է որպես մետաղի ջարդոն օտարել: Ի դեպ, այս ընթացքում ցանկացած գույք գործարանի տարածքից օտարվել է որպես մետաղի ջարդոն՝ շուկայականից բավականին ցածր գնով: Անցյալ տարի հունվարին գործարանի աշխատակիցները դիմել էին սնանկության դատավորին, որպեսզի ստանային իրենց չստացած աշխատավարձերն ու տոկոսները: Դա կատարվել էր սնանկության կառավարչի միջնորդությամբ, հովանավորությամբ, որը հայտարարել էր՝ «ամեն ինչ կանեմ, որ այդ գումարները ստանաք»: Մենք աղմուկ բարձրացրեցինք, կառավարությանը զգուշացրեցինք, որ ուշադրության կենտրոնում պահի այդ հարցը: Եթե սնանկության դատավորը բավարարեր հայցը, մարդիկ գալու էին կառավարչի մոտ ու պահանջեին իրենց աշխատավարձերը և տոկոսները, իսկ նա էլ ասելու էր՝ կառավարությունը թույլ չի տալիս գույքը վաճառել, գնացեք իր մոտ, բերեք համապատասխան թույլտվություն: Այսինքն՝ սլաքներն ուղղվելու էին կառավարությանը, նպատակն այն էր, որ կառավարության հետ ձեռք բերած մեր պայմանավորվածությունը չեղյալ համարվեր: Այն ժամանակ կարողացանք դա կանխել, բայց հիմա նույն խնդիրը նորից առաջին պլան է մղվել»,-ասում է Իսրայելյանը:

Հիշեցնում է՝ ժամանակին գործարանի աշխատակիցների մի մասը ցույց էր կազմակերպում, պահանջում գործարանի վերաթողարկում, իսկ ներկայիս աշխատակիցները չէին միանում իրենց: «Ոչ մեկ անգամ իրենց ասել ենք՝ վաղը ձեզ էլ աշխատավարձ չեն տալու: Մեր պայքարի ամբողջ նպատակն է, որ գործարանն ամբողջ ծավալով աշխատի, չընկնի Վանաձորի քիմպրոմի օրը: Այն հսկա գործարան էր, իսկ այսօր մնացել են միայն ավերակները, միայն պարիսպն է կանգուն ու վերջ: Հիմա էլ խոսում են չինական և ռուսական հնարավոր ներդրողների մասին: Ոչ մեկ անգամ եմ ասել, թե ինչու իմ կարծիքով ո՛չ ռուսական, ո՛չ էլ չինական ընկերությունները ներդրում չեն կատարի «Նաիրիտում»: Կառավարության հետ մեր մեկ ու կես տարվա պայքարից հետո իրենք նոր հասկանում են ու առաջարկում են, որ գուցե ճիշտ կլինի, եթե գործարանի վերագործարկումը և ծախսերը պետությունն իրագործի: «Նաիրիտի» հարցում թե՛ նախկինում, թե՛ ներկայումս պետությունն անգործություն է դրսևորում»,-եզրափակում է Կարեն Իսրայելյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել