Ժան-Միշել Բասկիայի կտավը Հոնկոնգի Christie’s աճուրդում վաճառվել է 30 միլիոն դոլարով (լուսանկար)
ՄՇԱԿՈՒՅԹԱմերիկացի նեոէքսպրեսիոնիստ նկարիչ և գրաֆիտիների հեղինակ Ժան-Միշել Բասկիայի կտավը Հոնկոնգի Christie’s աճուրդում վաճառվել է 30 միլիոն դոլարով, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Աշխատանքը, որի արժեքը գնահատվել է 18-22 միլիոն դոլար, վաճառվել է 30,1 միլիոն դոլարով։ Սա 1982 թվականին արված աշխատանք է ՝ ստորագրված «Անանուն», որը պատկերում է մարդու դեմք։
Աշխատանքը վերջին անգամ աճուրդում վաճառվել էր 2017 թվականին՝ 14,5 միլիոն դոլարով։ Հեղինակի կենդանության օրոք կտավը վաճառվել է 23,1 հազար դոլարով՝ 1987 թվականին։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



