Արա Աբրահամյանն այցելել է սահմանամերձ համայնքներ
ՔԱՂԱՔԱԿԱՆՌուսաստանիւ Հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրամյանն այցելել է սահմանամերձ համայնքներ։
Այցի ընթացքում տեղում ծանոթացել է առաջնագծում առկա խնդիրներին:
Բարձրագույն զինվորական կազմի ուղեկցությամբ մանրամասն ուսումնասիրվել է որոշ դիրքային հատվածների վիճակը, արձանագրվել են խնդիրները, ընդգծվել է դիրքերի կահավորման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերման անհրաժեշտությունը:
«Սահմանային իրավիճակի մասին միայն խոսելը բավարար չէ, պետք է, հնարավորության սահմաններում, աջակցել նաև առաջնագծի կահավորմանը՝ ապահովելով զինծառայողների անվտանգությունը», - նշել է Արա Աբրամյանը:
Նա կարևորել է ռազմական ղեկավարության և զինծառայողների հետ պարբերական հանդիպումներն ու աջակցությունը՝ հայրենիքի պաշտպաններին:
Այցից անմիջապես հետո, գնվել, և արդեն իսկ համապատասխան զորամասեր են ուղարկվել և՛ դիքերի կահավորման, և՛ պաշտպանական այլ գործընթացների իրականացման համար անհրաժեշտ գերժամանակակից պարագաներ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



