Պուտինն ու Բայդենը կհանդիպեն հունիսի 16-ին՝ ժնեւում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀամաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների, Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը կհանդիպեն հունիսի 16-ին՝ ժնեւում։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Կողմերը նախատեսում են քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների իրավիճակն ու հետագա զարգացման հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրները, ինչպես նաև միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ պայքարը կորոնավիրուսի համավարակի դեմ և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը։
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



