«Ամբողջ աշխարհում կանանց պաշտպանն է»․ Միշել Օբաման Billboard Music Awards 2021-ի ժամանակ գովել է Ալիշա Քիզին (լուսանկարներ, տեսանյութ)
ՄՇԱԿՈՒՅԹԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման Billboard Music Awards 2021 մրցանակաբաշխության ժամանակ գովել է հայտնի երգչուհի Ալիշա Քիզին, հայտնում է Daily Mail-ը։
Օբաման, որը Songs In A Minor դեբյուտային ալբոմի 20-ամյակին նվիրված Քիզի հատուկ ելույթից առաջ ներկայացրել է երգչուհուն, նշել է՝ առաջին անգամ նրա կատարումը լսելով՝ «3 րոպեի ընթացքում կարծես տեղափոխվել է եկեղեցի, այնուհետև մոմերով ընթրիքի և ընտանեկան թերապիայի»։
«Ալիշան պարզապես արտիստ չէ, նա նաև ամբողջ աշխարհում կանանց և ընտանիքների պաշտպանն է»,- հավելել է Օբաման։
Նշենք, որ Billboard Music Awards երաժշտական մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել մայիսի 24-ին՝ Լոս Անջելեսում։



1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



