Կորոնավիրուսը Հայաստանում. մահվան նոր 13 դեպք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 130 նոր դեպք։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել են հանրապետության առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնում։
Ընդհանուր առմամբ, մայիսի 26-ի առավոտվա դրությամբ երկրում գրանցված էր կորոնավիրուսով վարակված 222269 մարդ։ Փաստացի, այժմ բուժվում է 4822 մարդ (մեկ օրում նրանց թիվը նվազել է 206-ով)։ Ապաքինվել է 211957 մարդ (վերջին մեկ օրում՝ 323), մահացել է 4411 պացիենտ (մեկ օրում՝ 11 մարդ)։
Ընդհանուր առմամբ կատարվել է 1069112 թեստավորում. երեկ կատարվել է 3901 թեստավորում։
Կորոնավիրուսով վարակված եւս 2 քաղաքացի մահացել է, իշխանությունների ձեւակերպմամբ՝ «այլ հիվանդությունների պատճառով»։ Նման դեպքերի ընդհանուր թիվը 1079 է։ Այսպիսով, մահերի ընդհանուր թիվը հասել է 5490-ի։