Իրանի խորհրդարանի նախագահ է վերընտրվել Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹեհրանից պատգամավոր Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը վերընտրվել Է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահի պաշտոնում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 26-ին այդ մասին հաղորդել Է ISNA գործակալությունը:
Նշվում Է, որ Ղալիբաֆի թեկնածության օգտին քվեարկել Է խորհրդարանի 230 անդամ: Նախագահի պաշտոնի մյուս թեկնածուն Ֆերեյդուն Աբասին Էր, որն ստացել Է 18 ձայն:
Ղալիբաֆը որպես օրենսդիր մարմնի նոր ղեկավար Է ընտրվել 2020 թվականի մայիսի վերջին: Մինչ այդ նա քվեարկության առաջատար Է դարձել 2020 թվականի փետրվարին կայացած խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով 1,2 միլիոն ձայն: 11-րդ գումարման Մեջլիսն աշխատանքը պաշտոնապես սկսել Է 2020 թվականի մայիսի 27-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



