Աշխարհից այն կողմ. լուսանկարչական մրցույթին ներկայացվել են Ծիր Կաթինի գեղեցկությունը պատկերող կադրեր` 12 երկրից
ՖՈՏՈՀրապարակվել են ճանապարհորդական լուսանկարչությանը նվիրված բլոգի «Ծիր Կաթինի տարվա լուսանկարիչ» ամենամյա մրցույթին ներկայացված հայտերը, որոնցում մեր գալակտիկան պատկերված է տարբեր վայրերից:
Ինչպես գրում է Daily Mail-ը, յուրատեսակ ֆոտոշարքում գալակտիկայի ֆոնին շատ փոքր են երևում բնության տարբեր հուշարձանները` ջրվեժները, քարայրները, հրաբուխները, լճերը, անտառները և անգամ ծովերը, ինչպես նաև ձեռակերտ կոթողները, ինչպիսին են եկեղեցիները, աստղադիտարաններն ու տները:
Լուսանկարները պատկերում են աշխարհի տարբեր վայրերը` Շվեյցարիայի ալպիական գոտուց մինչև Հունական դաշտավայրեր: Այս տարվա մրցույթին մասնակցում են 12 երկրում (ԱՄՆ, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Չիլի, Իրան, Թուրքիա, Բրազիլիա, Իսպանիա, Իտալիա, Սլովենիա, Շվեյցարիա և Հունաստան) արված կադրերը:











1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



