Հերքում. ԿԲ-ն որեւէ բանկի լիցենզիա չի կասեցրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որով հերքել է իր կողմից բանկերի լիցենզիաները կասեցնելու մասին լուրերը:
ԿԲ-ում նշել են, որ բանկերի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու բացառիկ իրավունքը օրենքով վերապահված է գլխավոր դրամատանը:
Անդրադառնալով վերջերս համացանցում եւ սոցիալական կայքերում տարածված տեղեկություններին առ այն, որ որոշ բանկերի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել եւ դրանք այլեւս առկա չեն ՀՀ ֆինանսական համակարգում՝ ԿԲ-ում նշել են, որ նման հայտարարություններն անթույլատրելի են:
«Զգուշացնում եւ խնդրում ենք հաշվի առնել, որ սոցիալական ցանցերում տարածվող այս կեղծ տեղեկությունները կոչված են մոլորեցնել եւ հասարակության մոտ թյուր պատկերացումներ առաջացնել»,- նշված է ԿԲ հայտարարությունում:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



