Անհայտ մի արաբ 301 մլն դոլարով գնել Է «Լյուդովիկոս 14-րդի դղյակը»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիական առանձնատունն անշարժ գույքի գնի ռեկորդ Է սահմանել: СhՉteau Louis XIV-ի («Լյուդովիկոս 14-րդի դղյակի») համար վճարել են 301 մլն դոլար: Այդ մասին, հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրների: Գնորդի անունը չի նշվում, սակայն, ըստ գործակալության տվյալների, նա ծնունդով Մերձավոր Արեւելքից Է:
Առանձնատունը գտնվում Է Փարիզի արվարձանում՝ Վերսալից ոչ հեռու: Շինությունը կառուցվել Է 2008-2011 թվականներին, բայց 17-րդ դարի ոճով: Շինարարությամբ զբաղվել Է Cogemad ընկերությունը:
23 հեկտար տարածքի վրա տեղաբաշխված են թերթավոր ոսկով պատրաստված շատրվանը, մարմարե արձաններ, ծառուղիներ՝ ձիերով զբոսնելու համար եւ բուսական լաբիրինթոս: Բացի այդ, այն ունի իր կինոթատրոնն ու լողավազանը: Ներսում տունը զարդարված Է մետաքսե գոբելեններով, որմնանկարներով եւ մարմարե արձաններով:
Մինչ այդ ամենաթանկը համարվում Էր Լոնդոնի փենթհաուսը: Դրա դիմաց տվել են 221 մլն դոլար:



