Սիրիան չեղարկել Է Թուրքիայի հետ անայցագիր փոխանակման համաձայնագիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիան լուծարել Է Թուրքիայի հետ անայցագիր փոխանակման համաձայնագիրը, որը երկու հարեւան երկրների միջեւ կնքվել Էր 2009 թվականին: Այդ մասին, ասված Է ՍԱՀ-ի ԱԳ նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել Է ՍԱՆԱ լրատվական գործակալության կողմից:
«Այդ քայլը ձեռնարկվել Է ի պատասխան Անկարայի գործողությունների, որը դեկտեմբերի 9-ին հայտարարել Է սահմանում Սիրիայի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի վերացման մասին»,-նշվում Է փաստաթղթում:
«Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունը հավատարիմ Է ազգային ինքնիշխանության սկզբունքին եւ որպես պատասխան միջոց Թուրքիայի քաղաքացիներին արգելել Է երկիր մուտք գործել առանց այցագիր ձեւակերպելու»,-ասված Է Սիրիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



