Պուտինը Լուկաշենկոյին հրավիրել է ծովում լողալու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրել է Սոչիում ծովում լողալու: Այս հայտարարությունն արվել է երկու քաղաքական գործիչների հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Սոչիում եղանակը լավն է, ինչպես տեսնում եք: Մենք կարող ենք լողալ», - ասել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարը:
Բելառուսի նախագահը պատասխանել է. «Հաճույքով»:
Պուտինը նշել է, որ ծովը տաքանում է: Նա հույս է հայտնել, որ դա կնպաստի պետությունների ղեկավարների հանդիպման արդյունքների ձեռքբերմանը: Ռուսաստանի նախագահը նաեւ ասել է, որ շատ ուրախ է տեսնել Լուկաշենկային:
Մայիսի 28-ին Սոչիում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջեւ բանակցությունները:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



