Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում բախվել Nissan X-Trail և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 29-ին, ժամը 20:30-ի սահմաններում, Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում բախվել Nissan X-Trail և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:
Բախման հետևանքով Nissan-ը առաջ է ընթացել, կոտրել բենզալցակայանի մոտ տեղադրված բազալտե սալիկներն ու երկու էլեկտրասյուներ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



