Մարտական անօդաչու թռչող սարքը առաջին անգամ ինքնուրույն հարձակվել է մարդու վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտական անօդաչու թռչող սարքը հարձակվել է մարդկանց վրա՝ գտնվելով լիովին ինքնավար ռեժիմում: Այս մասին տեղեկացնում է New Scientist պարբերականը:
Նյութի հեղինակները հղում են կատարում Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փորձագետների զեկույցին: Ըստ այդ փորձագետների, 2020 թվականի մարտին Թուրքիայում արտադրված «Kargu-2» մարտական անօդաչու ինքնաթիռը ինքնուրույն հետևել է թիրախին`մարդուն և որոշել հարձակվել: Դա տեղի է ունեցել Լիբիայի կառավարական զորքերի և ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարության տակ գտնվող զորքերի բախումներից մեկի ժամանակ:
Հարձակման պահին ԱԹՍ-ն օպերատորից հրաման չի ստացել, ընդգծվում է հոդվածում: Չի հաղորդվում՝ անօդաչուի կողմից հարձակման ենթարկված մարդը ողջ է մնացել, թե ոչ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



