Զապորոժիեի հայ համայնքն անակնկալ է մատուցել «Նարեկ» դպրոցի սաներին
ԲԼՈԳՈւկրաինայի Զապորոժիե քաղաքի հայ համայնքի ղեկավար Արտաշես Սարգսյանի և նրա տեղակալ Ռուդոլֆ Հակոբյանի ջանքերով՝ մարտի 30-ին՝ ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ, հաճելի անակնկալ է կազմակերպվել «Նարեկ» դպրոցի սաների համար:
Նաիրա Թութունջյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ երեխաների օրն սկսվել է նավով շրջագայությամբ` Դնեպր գետով և ավարտվել «Դուբովայա Ռոշա» այգում` համեմված հայկական հյուրասիրությամբ և խաղերով:
«Հնչեց զանգը, հնչեց...
Այսօր Զապորոժիեի «Նարեկ» հայկական դպրոցում ավարտվեց 2020-21թթ. ուսումնական տարին:
Շատ հագեցած և հետաքրքիր օր էր, քանի որ Զապորոժիեի հայ համայնքը մեծ անակնկալ էր կազմակերպել «Նարեկ» դպրոցի համար:
Օրը սկսվեց նավով շրջագայությամբ Դնեպր գետով և ավարտվեց «Դուբովայա Ռոշա» այգում` համեմված հայկական հյուրասիրությամբ և խաղերով:
Խորին շնորհակալություն ենք հայտնում Զապորոժիեի մարզի հայերի միությանը, նրա ղեկավար Արտաշես Սարգսյանին և Ռուդոլֆ Հակոբյանին` հիշարժան ու վառ օրվա համար»,- գրել է Թութունջյանը:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



