Ռուսաստանի պետական պարտքը մոտեցել է 20 տրիլիոն ռուբլիի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանի պետական պարտքն այս տարվա առաջին եռամսյակի համար կազմել է 19,7 տրիլիոն ռուբլի: Այս մասին նշված է Հաշվեքննիչ պալատի վերլուծական գրության մեջ:
«Նախնական տվյալների համաձայն, 2021 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի Դաշնության պետական պարտքն աճել է 741,290,4 մլն ռուբլիով կամ 3,9 %-ով, իսկ 2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ` 19,681,692.6 մլն ռուբլի»,-ասված է փաստաթղթում:
Ներքին պարտքին բաժին է ընկնում ընդհանուր պետական պարտքի 78,4 % -ը, այն աճել է 683 միլիարդ ռուբլիով՝ մինչև 15,434 տրիլիոն: Արտաքին պարտքը նվազել է՝ հասնելով 56.1 միլիարդ դոլարի: Միևնույն ժամանակ, ռուբլիի արտահայտությամբ, այս ցուցանիշն աճել է 58,3 միլիարդ ռուբլիով և կազմել 4,247 տրիլիոն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



