Ամենուր ընդունում են ջերմությամբ ու պատշաճ ընդունելության արժանացնում
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյս օրերին հանրապետության տարբեր բնակավայրերում ակտիվ հանդիպումներ է ունենում ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: Համակիրների, դաշինքի ակտիվի ու պարզապես քաղաքացիների հետ հանդիպումներից զատ, Քոչարյանը ոչ միայն ծաղիկներ է խոնարհում պատերազմներում զոհված հայ նահատակների հիշատակին կամ հայ ժողովրդի պատմության ընթացքում տեղի ունեցած ճակատամարտերին նվիրված հուշարձաններին, այլև այցելում է տվյալ բնակավայրերի եկեղեցիներ: Մասնավորաբար, Գյումրիում գտնվելու ժամանակ այց է կատարվել Սուրբ Յոթ Վերք Եկեղեցի, որտեղ նախագահ Քոչարյանը հանդիպել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին։ Արտաշատ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հիշատակին նվիրված սուրբ պատարագին: Ուշագրավ է, որ երկրի գործող վարչապետը 100 մետր տարածքը հաղթահարում է հարյուրավոր ոստիկանների ու թիկնապահների ուղեկցությամբ, նույնիսկ եկեղեցում բարևելու համար նրա մեկնած ձեռքը օդում են թողնում, իսկ երկրորդ նախագահին ամենուր ընդունում են ջերմությամբ ու պատշաճ ընդունելության արժանացնում, այդ թվում՝ ՀԱԵ թեմերում ու եկեղեցիներում: