Վանգան կանխատեսել է, որ «ԻՊ»-ը 2043 թվականին կղեկավարի Հռոմից
ԼԱՅՖShabat.am-ը գրում է.
Հայտնի պայծառատես Վանգան դեռ վաղուց կանխատեսել էր, որ ահաբեկչական խմբավորումները կգրոհեն: Այս մասին գրում է Novostnik.ru-ն՝ հղում տալով Focus ամսագրում զետեղված հոդվածին:
Համաձայն նրա գուշակության, որը հաճախ անվանում են «բուլղարական Նոստրադամուս», տեղի կունենա մեծ իսլամական պատերազմ, իսկ 2016 թվականին այն ճակատագրական կլինի Եվրոպայի համար: Մեծ տարածքները կվերածվեն անապատների, իսկ Եվրոպան կդադարի գոյություն ունենալ այն բանից հետո, երբ Եվրոպայի թշնամին քիմիական զենք կկիրառի:
Այդ ամենը կհանգուցալուծվի Հռոմում «Իսլամական խալիֆայության» ստեղծմամբ՝ մինչև 2043 թվականը: Ի ապացուց այս ամենին՝ ամսագիրը նաև նյութին կից զետեղել էր նաև տեսանյութ, որտեղ երևում է, որ «ԻՊ»-ի զինյալը ցույց էր տալիս Հռոմը: Սակայն, 2066 թվականին, համաձայն Վանգայի՝ Արևմուտքը պատասխան հարված կգասցնի: ԱՄՆ-ն նոր զնեք կօգտագործի իսլամիստների դեմ:
Հոդվածի հեղինակը նշում է. «Չնայած այն հանգամանքին, որ Վանգայի կանխատեսումներին շատերը չեն հավատում և չեն վստահում, սակայն, նրա կանխատեսումների 85 %-ը ճշմարտութուն է, իսկ դա բավականին բարձր ցուցանիշ է՝ համեմատած այլ պայծառատեսների հետ»:



