Սպանություն՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏեղի է ունեցել սպանություն Երևանի կենտրոնում, Կինոմոսկվայի դիմաց։ Դեպքի վայրում ռուսական պետհամարանիշով երկու ավտոմեքենա կա։ Ոստիկանները հարակից տարածքների տեսախցիկների ուսումնասիրություն են սկսել։ Դեպքի վայրից Իրավաբան․net-ի լրագրողը հայտնում է, որ այս պահին ժամանել են դատաբժիշկներ և իրականացնում են դիակի զննություն։


Լուսանկարները՝ դեպքի վայրից
Նշենք, որ ավելի վաղ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր․
«Քիչ առաջ Աբովյան փողոցում հնչեցին կրակոցներ։ Երբ անցա այդ զարհուրելի տեսարանի կողքով, տպավորությունս այն էր, որ վերադարձել ենք անվերահսկելի 90-ականներ։
Նիկոլական իշխանությունը երկիրը վերածել է անկառավարելի քաոսի, ով՝ ում և որտեղ ուզում է, կրակում է։
Հիշեցնեմ Նիկոլի խոսքը՝ «մեր երկրում այլևս երբեք կրակոցներով հարց չի լուծվելու»»։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



