Լիլուի ընտանեկան ֆոտոշարքն ու որդու 5-ամյակի խնջույքը ԱՄՆ- ում
ԼԱՅՖԵրգչուհի Լիլուի որդին՝ Ռոբերտը, երեկ դարձել է 5 տարեկան, ինչի առթիվ Լիլուն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել ընտանեկան նոր ֆոտոշարքից:
Լուսանկարներում երգչուհին ամուսնու՝ Արկադի Վարդանյանի և երեխաների՝ Ռոբերտի ու 7 ամսական Մարիայի հետ է: Ֆոտոշարքը թեմատիկ է` 90-ականների ոճով:
Որդու լուսանկարներին կից Լիլուն գրառում է արել: «5 տարի առաջ Աստված ինձ օրհնեց և պարգևեց Ռոբերտին: Շնորհավոր ծնունդդ, տղաս»,- գրել է նա:
ԱՄՆ-ում բնակվող երգչուհին նաև շնորհավորել է բոլոր երեխաներին` հունիսի 1-ի առթիվ և շնորհակալություն հայտնել որդուն ուղղված բազում շնորհավորանքների համար:
«Սթորի» բաժնում երգչուհին ցույց է տվել, որ որդու համար խնջույք են կազմակերպել: Ռոբերտի տորթն ու ծննդյան օրվա զարդարանքը նույն թեմատիկայով են եղել:
Նշենք, որ Լիլուն և Արկադին ամուսնացած են 2019 թվականից: