Լավրովը Քերիի հետ քննարկել է Նյու Յորքում Սիրիայի հարցով առաջիկա բանակցությունները.ՌԴ ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Ջոն Քերին դեկտեմբերի 17-ի հեռախոսազրույցում հաստատել են Սիրիայի հարցով միջազգային աջակցության խմբում կոնսենսունսի հաստատման անհրաժեշտությունը՝ խմբի`դեկտեմբերի 18-ի հանդիպման նախօրեին: Վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ը:
«Ի զարգացումն ԱՄՆ պետդեպի ղեկավարի` Մոսկվա կատարած նախորդ այցի, կողմերը շարունակել են քննարկել սիրիական հակամարտության կարգավորման թեման` ներառյալ Սիրիայի հարցով միջազգային աջակցության խմբի` դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում անցկացվելիք նոր նիստը: Վերահաստատվել է կոնսենսունսի սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը խմբում»,-տեղեկացրել է ԱԳՆ-ը:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



