Ռուսաստան, Բելառուս. Ստոլտենբերգը հայտնել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում քննարկվելիք թեմաները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների առաջնորդները հունիսի 14-ին կայանալիք գագաթնաժողովում քննարկելու են Ռուսաստանին, ինչպես նաև Բելառուսում Ryanair ավիաընկերության օդանավի վայրէջքին առնչվող հարցերը:
«Վստահ եմ, որ ՆԱՏՕ-ի ղեկավարները հանդիպման ժամանակ կքննարկեն այս հարցը: Դա կլինի Բելառուսի վարքի հանդեպ արձագանքի մի մասը, ինչպես նաև պատասխանն ինքնավստահ Ռուսաստանին, քանի որ տեսնում ենք նրա վարքագիծը»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին ասել է ՆԱՏՕ-ի ղեկավարը:
Վերջինս իր աջակցությունն է հայտնել Բելառուսի դեմ պատժամիջոցների մասին Մեծ Բրիտանիայի և Եվրամիության որոշմանը:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



