Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ժամանակը կանգ է առել, խելագարվելուց «հինգ է պակաս»․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տեսե՞լ եք նկարները, իսկ տեսանյո՞ւթը: Նկարները տեսա, տեսանյութը դիտելու ուժ չունեցա, համարձակությունս չներեց: Նոյեմբերի իննին, երբ պատերազմը դե ֆակտո ավարտվեց, սկսվեց հաջորդ պատերազմը՝ ինչպե՞ս հաղթահարել ամոթն ու վերականգնել արժանապատվությունը, արդյո՞ք հնարավոր է դա անել: Ապրում ենք, աշխատում, ուրախ և տխուր առիթների մասնակից դառնում, կատակում, գնումներ կատարում: Երկու կես ենք եղել, մեր մի կեսը վերջին ճիգով փորձում է վեր հառնել համազգային աղետից, մյուսը դեղատուփը և ճնշման սարքը մահճակալի կողքի սեղանիկին է քնում ու արթնանում: Մեր մի կեսը ժպտում է, ծիծաղում, իսկ մյուս կեսը ամոթից գետինն է մտնում ապրել կարողանալու համար: Մի կեսն ուրախանում է նոր ծնվող երեխայի ճիչով, իսկ մյուս կեսը՝ սարսափում՝ ախր, բանակ եմ ճանապարհելու, իսկ եթե՞…

Այսպես էլ ապրում ենք՝ բթացած, տեղ-տեղ ագրեսիվ ու անկառավարելի, ցավը մեր մեջ ամփոփած, ավելի հաճախ՝ անտարբեր: Փոթորիկը տակն ու վրա է անում մեր ներսը, երբեմն-երբեմն պոռթկում ենք, բայց միայն այդքանը: Ամեն մեկս մեր խղճի հետ մենակ ենք մնացել, իսկ նրա՞նք, ովքեր խիղճ չունեն: «Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ, երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է… Խիղճ, խղճի վրա խիղճ, խղճի վրա խիղճ, ներսից խիղճ, դրսից խիղճ, դա խի՞ղճ է, թե փալասե տիկնիկ, զավակս, իմ հոգսս, իմ տանջանքս, իմ անհանգստությունս, իմ տառապանքս, իմ բեռս»,-գրում էր Հրանտ Մաթևոսյանը, հետո էլ հավելում. «Մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի, տեսնեմ՝ մյուս անգամ կխփե՞ն, տղամարդու նման մի անգամ կանգնեք, թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք, թող ձեզ զոռով կոտրեն, մյուս անգամ տեսնեմ՝ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն»:

Կանգնեցինք, չծալվեցինք, չկոտրվեցինք, կյանքի ու մահու հերթական պայքարն էր, հայրենիքի համար ամենաթանկը դրվեց զոհասեղանին՝ կյանքը, տղաների կյանքը: Նրանցից շատերը, հազարավորներն անմահացան, իսկ մե՞զ: Իսկ մեզ ծալեցին, մեզ կոտրեցին, մեզ փշուր-փշուր արեցին, այնքան մանր փշուրների բաժանեցին, որ դրանք նորից իրար միացնելը գրեթե անհնար է լինելու: Դա արեց հայը, մեզ հետ հաց կիսողը, մեզ խոստումներ տվողը, մեզ արդար ու անկաշառ Հայաստան խոստացողը: Նա վերջնականապես կոտրեց մեր հավատը, խլեց անգամ հույսը: Այսպես փշրված, մասնատված նստել, ավելի ճիշտ՝ մեզ նստեցրել են մի գնացք ու գնացքավարը՝ նույն ինքը Նիկոլ Փաշինյանը և «իրենցքայլականները», մեզ տանում են անհայտ ուղղությամբ: Խելոք, լուռ ու մունջ նստել ու սլանում ենք, Աստված էլ չգիտի, թե ուր ենք գնում: Չենք ներում նրանց, ովքեր խաթարում են մեր անհոգությունը, թռչում գնացքից և մեզ էլ նույնը խորհուրդ տալիս: Մենք անջատել ենք մեր բոլոր զգայարանները և սլանում ենք առաջ՝ դեպի ապագա, որն այնքան մշուշոտ է, այնքան անորոշ, սլանում ենք, քանի որ շատերս պատրաստ չենք ընդունել, որ երեք տարի առաջ սխալ ընտրություն ենք կատարել: Ճիչ է լսվում՝ օգնության, ցասման, ցավի, անզորության, բայց ճիչը լռեցնող ու մարդկանց սփոփող չկա:

Հայաստանի ժամանակը կանգ է առել, երկրի ժամը՝ խելագարվելուց հինգ պակաս է: Ախր ինչպե՞ս չխելագարվել, ինչպե՞ս պահպանել սթափությունը, երբ ամեն օր մենք բախվում ենք մի նոր իրականության, որտեղ հորը, որը հուղարկավորել է որդու երկու ոսկորը (ոչ, սա սարսափ ֆիլմի տեսարան չէ), զանգահարում և ասում են՝ ձեր որդու մասունքներից էլի կա, եկեք, վերցրեք: Երբ տղաների աճյունների հանդեպ նողկալի, գարշելի, անմարդկային վերաբերմունքից հետո և որևէ պաշտոնյա չի հեռանում, նրան չեն ազատում աշխատանքից, կամ էլ դա անում են «ձևի համար», որպես պարտականություն: Ամեն ինչ սահմանափակվում է միայն ներողությամբ, իսկ փոխվարչապետի պաշտոնակատարներից մեկն էլ ասում է, թե Աբովյանի դիահերձարանի իրավիճակը պետության վերաբերմունքը չէ:

Բա ի՞նչ է, ախր ինչպե՞ս, ի՞նչ սրտով եք դա անփութության վերագրում: Դա անարգանք է մարդու նկատմամբ, մարդու, որը բարձրագույն արժեք է, առավել ևս նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհել՝ հանուն հայրենիքի: Նույն այս ժամանակահատվածում մյուս փոխվարչապետի պաշտոնակատարն «Արհեստական բանականության ռազմավարություն Հայաստանի համար» թեմայով հոդված է հրապարակում՝ անդրադառնալով 21-րդ դարում արհեստական բանականության կարևորությանը, Հայաստանում արհեստական բանականության հեռանկարներին, ռազմավարություն մշակելու անհրաժեշտությանը:

Ինչ խոսք, միայն արհեստական բանականությունը «կօգնի» հասկանալ, թե ինչպես ապրել թշնամու հետ կողք կողքի, միայն արհեստական բանականություն ունեցող մարդը կների պատերազմում հազարավոր զոհեր տված և հայրենիք կորցրած իշխանություններին ու կանտեսի այն զազրելի վերաբերմունքը, որը դրսևորվում է մեր գերեվարված տղաների և զոհվածների աճյունների նկատմամբ: Այսքանից հետո թերևս լավագույնն, ինչ կարող են անել «իրենցքայլականները»` բոլորն անխտիր, լռելն է ու հեռանալը, մնացածն արդեն արդարադատության գործն է: Հուսանք՝ նրանց շարունակականության մանդատ չի տա նաև ժողովուրդը, քանի որ սթափությունն ավելի զորեղ կլինի, քան պոպուլիզմը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ Կարապետյան