Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փա­շի­նյա­նին Հա­յաս­տա­նի ճա­կա­տա­գի­րը այն­քան է հե­տաքր­քրում, ինչ­քան հե­տաքրք­րել է Ար­ցա­խի ճա­կա­տա­գի­րը․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

news-front.info-ն «Փաշինյանը հրաշալի է շանտաժիստի դերում» վերնագրով հոդվածում գրում է, որ հետխորհրդային տարածքը բառացիորեն լցված է տարբեր տրամաչափի քաղաքական շանտաժիստներով, որոնք վազվզում են Արևմուտքի և Մոսկվայի միջև: Նիկոլ Փաշինյանը ևս այդ դերում է: Փաշինյանի իշխանության գալուց առաջ էլ այդ քաղաքական գործչի կեղծ պոպուլիզմը տեսանելի էր նրա յուրաքանչյուր շարժման մեջ: Քողարկիչ գույնի վերնաշապիկ, որը քաշված էր կախված փորին, գլխին՝ անփոխարինելի կեպի. այդ պարարտ, ցածրահասակ քաղաքացին, կարծես, բրուտալության մարմնացում էր: Անգամ այդ ժամանակ քչերը կարող էին գուշակել, թե որտեղ է ընկած այն գիծը, որը Փաշինյանի պոպուլիզմի սահմանն է:

Որտե՞ղ է այն, ե՞րբ Նիկոլը կդադարի քաղաքական դիվիդենտներ փնտրել ցանկացած, նույնիսկ աղետալի իրավիճակում: Թվում է, թե այդ սահմանը չկա: Վերջերս Փաշինյանը կրկին ընկել է քաղաքական շանտաժի հոսքի մեջ: Նա ասել է, որ անհնարին է համարում ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի կողմից իրենց դաշնակցային պարտավորությունների կատարումից հրաժարվելը: Ավելին, հավելել է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային ոտնձգությունները հավասարազոր են Ռուսաստանի նկատմամբ ոտնձգությունների: Սա է Փաշինյանն իր ամբողջ «գեղեցկությամբ»: Սկսենք նրանից, որ դեռ 2017 թվականին բողոքի ցույցերից ու Սարգսյանի տապալումից մեկ տարի առաջ «Ելք» քաղաքական դաշինքի առաջնորդներից մեկը Փաշինյանն էր: Դաշինքն ինքնին հրեշավոր հակառուսական էր: Հենց «Ելք»-ն էր նախաձեռնել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից, իսկ հետագայում՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցի քննարկում, այն ՀԱՊԿ-ից, որից հիմա Փաշինյանը բռնվել է այնպես, ինչպես փոքրիկ տղան է բռնվում վերմակից: Եվ այդ քաղաքացին հիմա էլ նախատում է ՀԱՊԿ-ին, մասնավորապես Մոսկվային, անգործության համար: Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանը, ի դեմս Փաշինյանի, գոնե ինչ-որ կոնկրետ դիրքորոշում չի որդեգրել:

Նրանք ԵԱՀԿ-ի, հավաքական Արևմուտքի, Իրանի, Ադրբեջանի, ՀԱՊԿ-ի և այլ կառույցների հետ դիվանագիտության խաղեր են խաղում: Չնայած ադրբեջանական զինծառայողների հետ պարբերական բախումներին, ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ պաշտպանության նախարարությունը չեն շտապում ամբողջությամբ սահմանին զորքեր տեղակայել: Այս իրավիճակում Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս երկրները պարզապես վտանգում են պատերազմ սկսել մի երկրի համար, որի քաղաքական գործիչները պատրաստ չեն պաշտպանել իրենց ինքնիշխանությունը և ցանկացած պահի կարող են փոխել դաշնակիցներին, եթե քաղաքական եղանակ փոխվի:

Իրոք, չկա ավելի անհեթեթ բան, քան ոչ ադեկվատ ռեժիմը պաշտպանող բանակը, երբ ռեժիմի համար անկախությունը, կարծես, բեռ է, իսկ հիմնական նպատակն է շարունակել խաղը ուրիշի հաշվին: Միևնույն ժամանակ, կարծես թե, այս իրավիճակը ձեռնտու լինի Փաշինյանին: Նա շարունակում է, սլաքները ուղղելով դեպի դեպի Մոսկվա, պահել իշխանությունը, իսկ դժբախտ Հայաստանի ճակատագիրը նրան այնքան է հետաքրքրում, ինչքան հետաքրքրել է Արցախի ճակատագիրը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ