Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Բնա­կիչ-հա­մա­տի­րու­թյան ղե­կա­վար կա­պը հիմ­նա­կա­նում խա­թար­ված է»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստն» «Իրազեկ սպառող» խորագրի ներքո իր նախորդ համարներից մեկում անդրադարձել էր համատիրություններին վերաբերող իրավակարգավորումներին: Արձագանքելով հրապարակումներին՝ ընթերցողները նշում էին, որ համատիրությունները հիմնականում միայն դե ֆակտո գործող կառույցներ են, սակայն շատերն իրականում որևէ կերպ չեն արձագանքում բնակիչների խնդիրներին, դրանց լուծում չեն տալիս: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը մեզ հետ զրուցում ասում է, որ դեռևս 2019 թ.-ին համատիրություններին վերաբերող մի շարք առաջարկներով դիմել էր Երևանի քաղաքապետարանին, այնուհետև այդ առաջարկները մակագրվել էին քաղաքաշինության կոմիտեին: Հետո էլ անձամբ իր առաջարկությունները ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

«Եվ որևէ կառույցից պաշտոնական պատասխան չեմ ստացել, մինչդեռ «Համատիրությունների մասին» օրենքում 2020 թ.-ին կատարվեցին փոփոխություններ, իսկ բնակիչները շարունակում են դժգոհել դրանց մեծ մասի աշխատանքից: Իմ առաջարկության մեջ նշել էի, որ Երևանում գործող համատիրությունների մեծամասնությունը չի վայելում բնակիչների վստահությունը, նրանք չեն ճանաչում իրենց կողմից «ընտրված» համատիրության ղեկավարին: Քիչ չեն դեպքերը, երբ բնակիչները դադարում են վճարել նախատեսված գումարները, որի բացակայության կամ ծախսերի ոչ ճիշտ կազմակերպման դեպքում անհնար է լինում իրականացնել բնակարանային ֆոնդի հետ կապված աշխատանքները, ինչն էլ հանգեցնում է շենքի մաշվածության արագացմանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Նշում է, որ համատիրությունների հետ կապված հիմնական խնդիրները մի քանիսն են՝ անվճարունակ բնակիչներ, բնակիչներ, որոնք չեն վճարում, քանի որ չունեն հավատ ծախսված գումարների օգտագործման ռացիոնալության հանդեպ, առկա միջոցների ոչ լիովին օգտագործում և ծախսերի առաջնայնության հստակեցում, համատիրության հաշվետվությունների ոչ թափանցիկ լինելը և ըստ ամիսների աուդիտի բացակայությունը, բնակիչների ոչ պատշաճ իրազեկվածություն: Չիլինգարյանն ընդգծում է՝ բարձրաձայնելով խնդիրները, առաջարկել է նաև դրանց լուծմանն ուղղված առաջարկներ, որոնք այդպես էլ արձագանք չեն ստացել: Դրանցից որոշներին կանդրադառնանք մեր այս զրույցի շրջանակում:

«Տեսեք՝ բնակիչների անվճարունակության և վճարելիության ցածր մակարդակի պատճառով համատիրությունների մեծ մասի ֆինանսական աղբյուրները սահմանափակ են, ինչը կարող է խոչընդոտել կապիտալ վերանորոգման ներդրումային ծրագրերի իրականացմանը, դա էլ հանգեցնում է ընդհանուր բաժնային սեփականության պահպանման նկատմամբ պատասխանատվության բացակայության: Հետևապես համատիրության կառավարման անձնակազմը պետք է գիտելիքների և հմտությունների բարելավման միջոցով հզորացնի իր կարողությունները և ուշադրությունը կենտրոնացնի շենքի պահպանման ծառայությունների որակի բարձրացման վրա: «Համատիրության մասին» օրենքը պետք է իրավական լուծում սահմանի երկարաժամկետ վարձակալների իրավունքների վերաբերյալ, օրինակ՝ սեփականատերերի և երկարաժամկետ վարձակալների միջև պատշաճ հավասարակշռություն ապահովի: Սեփականատերերը պետք է շենքում իրենց ընդհանուր բաժնային գույքի սեփականության մասով հոգան վերանորոգման անհրաժեշտ ծախսերը, իսկ վարձակալները պետք է կիսեն ընդհանուր օգտագործման տարածքների պահպանման ծախսերը:

Բացի դա, շենքի կառավարման և վերանորոգման համար կարելի է ստեղծել առանձին հիմնադրամներ, որոնք ձևավորվում են բնակարանների սեփականատերերից գանձված վճարներից և այլ աղբյուրներից, գումարներն օգտագործվեն ընդհանուր տարածքների վերանորոգման, արդիականացման, վերակառուցման և վերակազմակերպման, ինչպես նաև սարքավորումների գնման և շենքի պահպանման համար, դրանք կկառավարվեն հատուկ ձևավորված կառավարման խորհրդի կողմից և ծախսերը թափանցիկ հաշվետվությամբ պարբերաբար կներկայացվեն շենքի սեփականատերերին: Կարևոր են նաև սպասարկման վճարների հավաքագրումն ապահովող գործիքները: Սպասարկման վճարը չվճարելու դեպքում օրենքը թույլ է տալիս դիմել դատարան, սակայն յուրաքանչյուր համատիրության կանոնադրությամբ կարելի է այլ ընթացակարգեր սահմանել: Օրինակ՝ օրենքով չի կարգավորվում չվճարված գումարի փոխհատուցում աշխատանքով, նյութերով, այլ միջոցներով: Բացի դա, բնակիչները կարող են, օրինակ՝ սպասարկման վճարների չվճարած ամբողջական գումարի դիմաց շենքի կամ բնակարանի խնդրի մասնակի լուծման համար վճարել որոշակի գումար»,-նշում է մեր զրուցակիցը:

Ասում է՝ օրենքով չի կարգավորվում համատիրությունների կողմից վարկ վերցնելու ընթացակարգը: «Բացի դա, կարծում եմ, որ հնարավոր չէ բնակֆոնդի բարելավման ֆինանսավորման սխեմաներն իրականացնել առանց դոնորների աջակցության, հետևապես իրավական դաշտը պետք է համատիրություններին ավելի գրավիչ դարձնի՝ որպես դոնորական նախաձեռնությունների և դրամաշնորհային սխեմաների գործընկերներ: Գաղտնիք չէ, որ շենքերի սպասարկման վճարների հավաքագրման արդյունավետ գործիքների պակաս կա, արդյունքում տուժում են այն բնակիչները, որոնք կանոնավոր կերպով վճարում են անհրաժեշտ գումարները»,-ընդգծում է «Սպառողների ասոցիացիայի» իրավաբանը:

Ասում է՝ բազմաթիվ են օրինակները, երբ բնակիչ-համատիրության ղեկավար կապը խաթարված է: «Ավելի հաճախ համատիրության ներկայացուցիչները պատշաճ չեն կատարում իրենց պարտականությունները, չեն համագործակցում բնակիչների հետ: Պետք է հնարավորություն ստեղծվի վերահսկել համատիրության ամենամսյա հաշվետվությունները՝ ըստ բնակիչների կողմից կատարված վճարների և պարտքերի: Կարելի է ստեղծել կայք, որտեղ բնակիչները կկարողանան բարձրաձայնել համատիրության անտարբերության և չարված գործերի մասին, որով խիստ վերահսկողություն կսահմանվի վերջիններիս գործունեության նկատմամբ: Ինձ հետ զրույցներում բնակիչները հաճախ են հարց բարձրացնում՝ իսկ գուցե լավագույն տարբերակը համատիրությունների լուծարումն է: Բնակիչների խնդիրների լուծմամբ կարող են զբաղվել վարչական շրջանները, և սա թերևս կարող է լավագույն լուծումը դառնալ: Բայց նրանք պետք է աշխատեն թափանցիկ, եռամսյակային հաշվետվություններ ներկայացնեն արված և սպասվող աշխատանքների մասին»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու