Ողբերգական վթար՝ Արմավիրում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմավիրի մարզում, հունիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 55-ամյա Սուրիկ Ներսիսյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան-Հացիկ 1-ին կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ փրկարարների ժամանումը, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Հովհաննիսյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



