Սուրճը փոխում է ուղեղի կառուցվածքը
ԼԱՅՖԼife.panorama.am-ը գրում է.
Ստենֆորդի համալսարանի գիտնականները 6 ամիս շարունակ հետևել են սուրճ խմող մարդկանց ուղեղի աշխատանքին: Արդյունքում պարզվել է, որ սուրճն ազդում է ուղեղի այն հատվածի վրա, որը վերահսկում է մկանների կրճատումը, ինչն էլ թույլ է տալիս տարբեր շարժումներ անել, օրինակ գրել, խոսել կամ դաշնամուր նվագել:
Գիտնականները դժվարանում են ասել, թե արդյոք սուրճը դրական է ազդում ուղեղի վրա̦թե բացասական: Սակայն առաջիկայում նրանք մտադիր են այս երևույթն ուսումնասիրել այն հիվանդների մոտ, ովքեր տառապում են նյարդաբանական խանգարումների պատճառով:



