Վարդան Ղուկասյանը հրապարակել է Աբովյան փողոցում սպանություն կատարած կասկածյալի լուսանկարները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնչպես արդեն հայտնել ենք` հունիսի 2-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում` Աբովյան փողոցում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց: Պարզվել է, որ հրազենային մահացու վիրավորում ստացած անձը քրեական հեղինակություն համարվող քյավառցի Ռաֆոյի՝ Ռաֆայել Մարդոյանի վարորդն է:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու հատկանիշներով:
Ոստիկանության նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը, որը հայտնի է «Դոգ» մականունով, քիչ առաջ ուղիղ եթերում հրապարակեց սպանության կասկածյալի լուսանկարները:
Ղուկասյանը նշել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով, արտաքինից դատելով, հայ չէ, սպանությունից անմիջապես հետո լքել է Հայաստանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի




