«Հրապարակ».Քաղպայմանագիրը դրամահավաք է անելու
ՔԱՂԱՔԱԿԱՆՄեր տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» շաբաթ օրը երեկոյան հավաքույթ է անցկացնելու՝ նախընտրական դրամահավաք։ Նման միջոցառում ՔՊ-ն կազմակերպել էր չկայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ, որի ընթացքում հավաքվել էր մոտ 200 մլն դրամ։ Նման դրամահավաք արել էին նաեւ 2017 եւ 2018 թվականներին։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել իմքայլական Վահագն Ալեքսանյանից, ով նաեւ ՔՊ խոսնակի պարտականություններն է իրականացնում։ Ալեքսանյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ այս շաբաթ օրը դրամահավաք են անելու, պատասխանեց․ «Ես չգիտեմ, եթե լինի, կհայտարարենք՝ կիմանաք»։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



