Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հովհաննես Սահակյանը կարևորում է Բաղրամյան պողոտայում ձևավորված բարի մթնոլորտը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը դրական է գնահատում այն հանգամանքը, որ Բաղրամյան պողոտայում ընդդեմ հոսանքի թանկացման բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների և ոստիկանության միջև համագործակցություն է ձևավորվել: Հունիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը Հովհաննես Սահակյանն ընդգծեց, որ մինչև ուշ գիշեր հետևում է ակցիայի ընթացքին և իր համար երկու դրական բան է արձանագրել: «Առաջին դրականն ինձ համար այն է, որ այնտեղ միշտ հնչում է հայկական ազգային երաժշտություն: Սա խոսում է այն մասին, որ այդ երիտասարդներին համախմբում է ազգային գաղափարախոսությունը: Եվ դրական է նաև այն, որ երիտասարդներն իրենց շարքերից դուրս են մղում բոլոր սադրիչներին և անձանց, ովքեր այլ գործողություններ են փորձում իրականացնել: Երկրորդը ցուցարարների և ոստիկանության միջև համագործակցության ձևավորումն է, ինչը նույնպես շատ եմ կարևորում»,- նշեց Սահակյանը:

Նա շեշտեց, որ կարևորն այն բարի մթնոլորտն է, որը ձևավորվել է Բաղրամյան պողոտայում: Սահակյանը վստահություն հայտնեց, որ ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ոչ համաչափ ուժ չի կիրառվի՝ ընդգծելով, որ դրա մասին խոսում են նաև ակտիվիստները: «Ես միայն հորդորում եմ քաղաքացիներին, որ ավելի զգոն լինեն, որպեսզի կարողանան իրենց շարքերից հեռացնել սադրիչներին: Այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի»,- եզրափակեց Սահակյանը:

Պատգամավորի խոսքով՝ ոստիկանությունն այնտեղ է,որպեսզի ապահովի հավաքի խաղաղ ընթացքը և այնտեղ հավաքված մարդկանց անվտանգությունը: «Աստված մի արասցե, որևէ մի սադրիչ այլ գործողություն կատարի, թե երիտասարդությունը, թե ոստիկանութունը դրա համար պատասխանատու են լինելու: Դրա համար երկուսն էլ պետք է զգույշ լինեն, «Հավաքների ազատության մասին» օրենքի սահմաններում պետք է ունենան հստակ կազմակերպիչներ, հստակ ծրագիր և գործողությունների պլան: Այս հավաքը պետք է լինի բացառապես օրենքի շրջանակներում»,- ասաց Սահակյանը:

Հարցին, թե ինչո՞ւ են ցուցարարները իրենց պահանջը ներկայացնում երկրի նախագահին, երբ այն ավելի շատ տնտեսական, սոցիալական խնդիր է, Հովհաննես Սահակյանն ընդգծեց, որ Հայաստանը կիսանախագահական երկիր է, որտեղ նախագահն ավելի շատ լիազորություններով է օժտված, իսկ երիտասարդությունն էլ այս դեպքում հույսը կապում է հենց նախագահի հետ: «Բայց, միևնույն ժամանակ, ինձ համար անհասկանալի է, թե ինչու նրանք չեն ընդունում նախագահի հետ հանդիպման առաջարկը: Այս հարցը ի վերջո պետք է լուծում ստանա: Աշխարհում ընդունված կարգ է, որ երբ քաղաքացիական հասարակությունը որևէ խնդրի մասին բարձրաձայնում է հանրահավաքների միջոցով, այնուհետև գնում են բանակցությունների, որպեսզի խնդիրը լուծեն: Բանակցությունների արդյունքում կլուծվի հարցը, թե ոչ, սա հարցի երկրորդ կողմն է, սակայն հարկավոր է գնալ և բանակցել»,,- ասաց պատգամավորը:

Թե այս ամենի արդյունքում ինչ որոշում կկայացվի և ինչ հանգուցալուծում կլինի պատգամավորը դժվարանում է հստակ պատասխանել: Նա նշեց, որ երեկ երկրի վարչապետն այս հարցի վերաբերյալ խոսել է ու հայտնել, որ անապահով ընտանիքների համար կառավարությունը լրացուցիչ փոխհատուցում կհատկացնի, որպեսզի նրանց վրա այս թանկացումը չծանրանա: «Մնացած որոշումների առումով ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ես չեմ հասցեատերը և դա իմ լիազորությունների շրջանակներում էլ չէ»,- եզրափակեց Հովհաննես Սահակյանը:

Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպել