«Ռուսաստանի տնտեսությունը դուրս է գալիս ծանր վիճակից». Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի տնտեսությունը դուրս է գալիս կորոնավիրուսային համավարակի ֆոնին առաջացած բարդ իրավիճակից: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (SPIEF) ներդրումային համաձայնագրերի ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է vestikavkaza.ru-ն:
«Ընթացիկ աշխատանքը շարունակվում է՝ չնայած ցանկացած դժվարության, այդ թվում՝ կորոնավիրուսային համավարակի հետ կապված», - ասել է նա ու հավելել՝ դրա լավագույն հաստատումն «ընդհանուր առմամբ Ռուսաստանի տնտեսության աշխատանքի արդյունքն է»:
Բացի այդ, պետության ղեկավարը նշել է, որ գործարարների շնորհիվ երկրին հաջողվում է հաղթահարել այն դժվարությունները, որոնց ամբողջ աշխարհը բախվել է 2020 թվականին:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



