Գերմանիայի գնացքներն ամբողջությամբ կանցնեն արևային և քամու էներգիայով աշխատանքի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի երկաթուղային ոլորտն ամբողջությամբ անցում է կատարելու վերականգնվող էներգիայով աշխատանքին, որի շնորհիվ մինչև 2038 թվականը կկրճատվի վտանգավոր արտանետումների քանակը, գրում է գերմանական Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Գերմանիայի գլխավոր ազգային երկաթուղային օպերատորը ՝ Deutsche Bahn (DB) կոնցեռնը, մտադիր է առաջիկա 17 տարվա ընթացքում բոլոր արագընթաց գնացքների սնուցումը փոխել վերականգնվող աղբյուրների՝ արևի, քամու, կենսազանգվածի և ջրի։ Կոնցեռնն արդեն 30 տարվա պայմանագիր է կնքել Enerparc ընկերության հետ՝ արևային էլեկտրաէներգիայի մատակարարման համար։
Հայտնի է, որ մի քանի տարի առաջ գերմանական մի քանի արագընթաց գնացքեր արդեն իսկ անցել էին էլեկտրաէներգիայով աշխատանքի:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



