Տիգրան Համասյանը 2 մրցանակ է ստացել «Deutscher Jazzpreis» միջազգային մրցույթում
ՄՇԱԿՈՒՅԹԳերմանիայում կայացած «Deutscher Jazzpreis» միջազգային մրցույթի ժամանակ հայազգի ջազ դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը երկու մրցանակ է ստացել։
Նա Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է մրցանակին և ոգևորությամբ կիսվել հետևորդների հետ։
«Ինձ համար իսկապես մեծ պատիվ է երկու մրցանակ ստանալ «Deutscher Jazzpreis»-ից իմ վերջին «The Call Within» ալբոմի համար` «Տարվա արտիստ, միջազգային» և «Դաշնամուր/ստեղնաշար» անվանակարգերում։
Շնորհակալ եմ «Deutscher Jazzpreis»-ի կազմակերպիչներին և ժյուրիի անդամներին։ Մեծ շնորհակալություն և շնորհավորանքներս տաղանդավոր բոլոր երաժիշտներին, որոնք այս տարի առաջադրվել ու մրցանակի են արժանացել»,- գրել է նա և իր գերմանացի երկրպագուներին խոստացել, որ շուտով կհանդիպեն։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



