Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հակառուսական տրամադրությունների կտրուկ աճ, որի վրա փորձում են իրենց առաջ մղել տեղական պոպուլիստները և արևմտյան գրանտակերները․ «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

vz.ru-ն «Ռուսաստանը պետք է տեղը դնի հայ արկածախնդիրներին» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի գալիք ընտրություններում քաղաքական պատկերը բավականին խայտաբղետ է: Ընտրություններին մասնակցում են 26 տարբեր կուսակցություններ և դաշինքներ, ու նման փոքր հանրապետության համար դա շատ է թվում: Բայց բոլոր քիչ թե շատ արժանի քաղաքական գործիչները զգում են պատմական պահի կարևորությունը և ցանկանում են ինչ-որ բան անել: Երկիրը գտնվում է խորագույն ճգնաժամի մեջ. նա կորցրել է Լեռնային Ղարաբաղի մեծ մասը, այժմ կորցնում է իր սեփական տարածքները (որոնք օկուպացվում են Ադրբեջանի կողմից Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության պասիվ կամ նույնիսկ լուռ աջակցությամբ):

Ուստի յուրաքանչյուր քաղաքական գործիչ մտածում է, որ ճգնաժամի ալիքը իրեն էլ քաղաքական օլիմպ կբարձրացնի այնպես, ինչպես դա եղավ Փաշինյանի հետ 2018 թվականին: Ռուսաստանը փորձում է չխառնվել հայկական ներքին վեճերին, ինչպես 2018 թվականին չխառնվեց: Դա երկու պատճառ ունի: Նախ՝ Ռուսաստանի իշխանությունները սկզբունքորեն փորձում են բացահայտ չխառնվել ինքնիշխան երկրների ներքին գործերին: Երկրորդ՝ կա համոզմունք, որ ով էլ հաղթի Հայաստանում, կլինի բացարձակ ռուսամետ քաղաքական գործիչ: Թվում է, թե այլ կերպ չի էլ կարող լինել. այսօր Հայաստանն ամբողջովին կախված է Ռուսաստանից ինչպես տնտեսության, այնպես էլ անվտանգության հարցերով: Սակայն այդ գործնական կախվածությունը չի խանգարում, որ Հայաստանի ընտրությունները ձեռք բերեն այնպիսի ուղղվածություն, որը չափազանց տհաճ է Ռուսաստանի և նրա շահերի համար:

Ներկայումս Հայաստանում նկատվում է հակառուսական տրամադրությունների կտրուկ աճ, որի վրա փորձում են իրենց առաջ մղել տեղական պոպուլիստները և արևմտյան գրանտակերները: Այդ տրամադրությունների պատճառը վերջերս Սև լճի մերձակայքում հայկական տարածք ադրբեջանցիների ներխուժման նկատմամբ Ռուսաստանի պասիվ դիրքորոշումն է: Հայերը համոզված են, որ Ռուսաստանը պետք է ուժով պաշտպանի իր դաշնակցի ինքնիշխանությունը, այլ ոչ թե անիմաստ և անգամ ստորացուցիչ բանակցություններ վարի ադրբեջանական կողմի հետ: Փորձագետները, իհարկե, բացատրում են ռուսական կողմի գործողությունների տրամաբանությունը: Արդյո՞ք Մոսկվայի համար, մեղմ ասած, խելամիտ կլինի ուժ կիրառելը ՀԱՊԿ-ի դաշնակցին պաշտպանելու համար մի իրավիճակում, երբ ինքը՝ դաշնակիցը (ի դեմս Փաշինյանի), չի օգտագործում այդ ուժը:

Փոխանակ հարվածելու ադրբեջանական ներխուժող զորքերին, ապա Մոսկվայից օգնություն խնդրելու, Փաշինյանն ինքն է «բանակցում»՝ հավանաբար իր արտասահմանցի ընկերների խնդրանքով, որպես անվտանգության երաշխավոր ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին վարկաբեկելու, ինչպես նաև իր կողմից բազմիցս հնչեցված այն վարկածը հաստատելու համար, որ Ղարաբաղը ինքը չի հանձնել, այլ կորցրել է «Ռուսաստանի դավաճանության պատճառով»: Ընտրողներին դժվար է բացատրել բարդ սխեմաները. նրանց համար շատ ավելի հեշտ է տեղեկանալ Փաշինյանից և այլ արևմտամետ ուժերի քարոզիչներից այն մասին, որ «Ռուսաստանն է արգելում մեզ ուժ գործադրել զավթիչների դեմ»: Եվ տրամաբանական եզրակացություն. «Մենք շտապ պետք է փոխենք մեր դաշնակցին»:

Օրինակ՝ Ֆրանսիայով, որի նախագահ Էմանուել Մակրոնը կոպտորեն պահանջել է դուրս բերել ադրբեջանական զորքերը: Իհարկե, նրա խոսքերի հետևում ոչինչ չկա, և Մակրոնը չի ուղարկի իր զորքը Հայաստան, չի պաշտպանի, բայց ասում է ճիշտ բառեր: Իսկ հասարակ մարդկանց համար ձևը հաճախ ավելի էական է, քան էությունը: Այսպիսով, հայերը սկսել են նայել դեպի Արևմուտք: Այո, ոչ բոլորը. հայերի մեծամասնությունը այնքան հուսահատ չէ, որ անջատի ուղեղը, ուստի և շատերը շարունակում են մնալ ռուսամետ: Այնուամենայնիվ, այստեղ մեկ այլ խնդիր է առաջանում: Բացի ակնհայտ ռուսամետ ուղղվածությամբ քաղաքական գործիչներից, որոնք պատրաստ են Փաշինյանի օրոք խաթարված ռուս-հայկական հարաբերությունները վերականգնել (օրինակ՝ Վլադիմիր Պուտինի ընկեր Ռոբերտ Քոչարյանը), կան նաև նրանք, ովքեր խաղում են «ռուսամետ քաղաքական գործիչ»: Լավագույն դեպքում նրանք պոպուլիստներ են, իսկ վատագույն դեպքում ուղղակի խաբեբաներ:

Իհարկե, ռուս ընթերցողը հարց կտա. ինչո՞ւ Մոսկվան պետք է մտահոգվի Հայաստանի ճակատագրով, եթե հայերը հաշվի չեն առել Փաշինյանի կառավարման դասերը, եթե Ղարաբաղի կորստից հետո նրանք չեն գիտակցել Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման վնասակարությունը, եթե նրանք դեռ հավատում են «բազմաուղղվածությանը» և անվտանգության՝ Ռուսաստանի այլընտրանքի գոյությանը: Եթե հայերը նորից պատրաստ են Փաշինյան ընտրել, թող հետո չնեղանան Երևանի՝ Էրդողանաբադ վերանվանվելուց: Դա այդպես է, բայց կա մի փոքր բայց. Հայաստանի կորուստը հղի է մեծ վնասներով ոչ միայն հայերի, այլ նաև Ռուսաստանի համար: Եթե Երևանը դուրս գա Մոսկվայի ազդեցության գոտուց, ապա Ռուսաստանը կզրկվի Կովկասում իր միակ դաշնակցից: Հայերը կարող են լինել բարդ, կոպիտ, միամիտ կամ բանալ գործընկերներ, բայց Ռուսաստանը տարածաշրջանում այլ դաշնակից չունի: Ադրբեջանը խստորեն վերահսկվում է Թուրքիայի, իսկ Վրաստանը՝ ԱՄՆ-ի կողմից: Այո, վրացիները երկմտում են, նրանք արդեն հասկանում են, որ չեն կարող պաշտպանվել Թուրքիայի սողացող տնտեսական օկուպացիայից, բայց վրացական էլիտաները չունեն ուղեղ և/կամ քաղաքական համարձակություն ընտրելու երկու չարիքների միջև և վերջապես կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ:

Հայաստանի կորստի արդյունքում Ռուսաստանը Սև ծովից Կասպից ծով կստանա թուրքական հսկողության տակ գտնվող սանիտարական գոտի, որը կկտրի Ռուսաստանին Մերձավոր Արևելքից: Նման հեռանկարը, մեղմ ասած, հուսադրող չէ, ուստի Մոսկվան պետք է մի կողմ դնի պոպկորնը և հստակ արտահայտի իր դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ, հայտարարի, թե ովքեր են ռուսամետ քաղաքական գործիչները (և օգնի նրանց վարկանիշ ձեռք բերել, օրինակ՝ անձնական հանդիպումների միջոցով), բացահայտի այն արկածախնդիրներին, որոնք ներկայանում են որպես «ռուսների ընկերներ», բայց որոնց հետ Մոսկվան ոչ մի առնչություն չունի: Եվ պետք է ևս մեկ անգամ դա անել հանուն Կովկասի տարածաշրջանում ռուսական շահերի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ընդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը խոստովանե՞լ է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ունենա․ ինչ է ասել վարչապետըԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՉինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ֆիլիպիններում ուսումնական թռիչքի ժամանակ բшխվել են երկու SF-260 ինքնաթիռ. կան զnhեր «Զվարթնոցում» հերթերից դժգոհությունները չեն դադարում․ ե՞րբ ՀՀ քաղաքացիները կկարողանան անձնագրի սքանավորմամբ հատել սահմանը Դատարանի որոշումը՝ հօգուտ Եկեղեցու․ ինչ է փոխվում կարգալույծ հռչակված հոգևորականների գործերովՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Անձրևները կվերսկսվեն․ սպասվում է՝ ամպրոպ և քամու ուժգնացում Մի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին ԱՄՆ-ն կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ ԱՄՆ-ն կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ Կոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանՌուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին են Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Տղամարդը սպանել է իր սիրեցյալին և նրա մնացորդները թաքցրել սառնարանում