Եվրոգոտին պատրաստ է Հունաստանին 1 մլրդ եվրոյի չափով նոր տրանշ տրամադրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոգոտու ղեկավարությունը հավանության է արժանացրել Հունաստանին 1 մլրդ եվրոյի չափով հերթական տրանշ տրամադրելու մասին որոշումը, երբ հունական խորհրդարանը նախօրեին հավանության է արժանացրել միջազգային վարկատուների հետ համաձայնեցված տնտեսելու նոր միջոցների մասին օրենքը, իսկ երկրի կառավարությունը հետ է կանչել Բրյուսելի կողմից քննադատության արժանացած սոցիալական օրինագիծը: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ԵՄ ղեկավարության աղբյուրներին:
«Տրանշը հաստատվել է՝ պայմանով, որ Հունաստանը կավարտի տեխնիկական մի քանի քայլերի իրականացումը, ինչպիսին է, օրինակ, պաշտոնական պարբերականում որոշումների հրապարակումը: Դա պետք է արվի մինչեւ ուրբաթ, այդ դեպքում Եվրոպական կայունացման մեխանիզմի խորհուրդը կարող է վճարումը փոխանցել ուրբաթ գիշերը»,- ասված է հաղորդագրությունում:



