Ողբերգական դեպք Սևան-Երևան ավտոճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 4-ին, ժամը 22։00-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ԱԻՆ տեղեկատվությամբ, պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 51-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից․ հոսպիտալացման կարիք չի եղել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել ուղևորի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



