Չինաստանում հրդեհի պատճառով 13 մարդ զոհվել է. կան վիրավորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Լյաոնին նահանգում հրդեհի պատճառով 13 մարդ զոհվել է, վիրավորվել՝ 10-ը: Այս մասին հայտնում է Риа Новости-ն: Հրդեհը բռնկվել է Խուլուդաո քաղաքի հանքավայրերից մեկում: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով 21:07-ին եռակցման աշխատանքներ կատարելու հետևանքով: Հրդեհի պահին դեպքի վայրում 23 մարդ է եղել, որոնց անմիջապես հոսպիտալացրել են: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Այս պահին հաջողվել է մարել կրակը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



