Սյունիքում Opel-ը, մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում․ կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Ավագյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 3-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com–ը, այդ օրը, ժամը 08։00-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ 21-ամյա Վիգեն Բալաչյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 312 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և, մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով վարորդ Վ․ Բալաչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



