Ինչ լուսանկարներ է հրապարակում 11-րդ դասարանցի տիկտոկեր Վիլենա Կարապետյանն Ինստագրամում
ԼԱՅՖՏիկտոկից և Ինստագրամից հայտնի Վիլենա Կարապետյանի մասին Tert.am Life-ը պատմել է իր ընթերցողներին։
17–ամյա աղջիկը սովորում է ավագ դպրոցում, այս օրերին ավարտեց 11-րդ դասարանն ու փոխադրվեց 12-րդ դասարան։
Նա դեռ վերջնականապես չի կողմնորոշվել, թե ինչ մասնագիտություն կընտրի, բայց ավելի շատ հակված է հոգեբան դառնալուն:
Մեզ հետ զրույցում Վիլենան նշել էր, որ Տիկտոկով մեծ գումարներ է աշխատում։
«Տիկ-տոկը լուրջ հարթակ է գումար աշխատելու, հայտնիություն ձեռք բերելու և կարիերա կառուցելու համար: Հավելվածի միջոցով մեծ գումարներ եմ վաստակում, ծնողներիս համար նվերներ եմ գնում, բայց չեմ ուզում ասել, թե կոնկրետ որքան գումար եմ վաստակում: Կարողանում եմ ծախսերս ինքնուրույն հոգալ, բայց ծնողներս օգնում են: Այս տարիքում սեփական գումար վաստակելն ինքնավստահություն է տալիս, օգնում է դառնալ ինքնուրույն մարդ, կախված չլինել ծնողներից»,- ասել էր նա ու նշել, որ փոքրուց ցանկացել է հայտնի դառնալ։