Վարորդը ուղեւորին անսպասելի ապտակել է եւ հափշտակել բջջային հեռախոսը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Մալաթիայի բաժնում 30-ամյա Կարեն Կ.-ն հաղորդում է տվել, որ գիշերը, ժամը 02.30-ին, Երեւանի «Գարեգին Նժդեհի» հրապարակից նստել է «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենան եւ երբ հասել են Ծ. Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեի մոտ` ավտոմեքենայի վարորդն իրեն անսպասելի ապտակել է եւ բացահայտ հափշտակել բջջային հեռախոսը` պատճառելով 70.000 դրամի վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները նշված կողոպուտ կատարելու կասկածանքով Երեւանի Րաֆֆու փողոցի թիվ 111 շենքի մոտից՝ նշված ավտոմեքենայով, բերման են ենթարկել 24-ամյա Հովհաննես Խ.-ին եւ ներկայացրել քննչական բաժին:
Հեռախոսը հայտնաբերվել է:
Կատարվում է քննություն:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



