Երևան, 21.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Դա ինձ շատ ուրախացրեց»․ Դիանա Տոնոյանը՝ 23-ամյակին ամուսնու նվերի, 18 տարեկանից Բենի հետ ընկերություն անելու և սկեսուրի հետ հարաբերությունների մասին

ԼԱՅՖ

Դերասան Բեն Ավետիսյանի կինը՝ դիմահարդար Դիանա Տոնոյանը, հունիսի 5–ին տոնել է 23–ամյակը։ Tert.am Life–ի հետ զրույցում Դիանան պատմել է, թե ինչպես է նշել օրը և ինչու է որոշել հրաժարվել խնջույքից։ Դիանայի հետ զրուցել ենք նաև ընտանեկան կյանքի, սկեսուրի հետ հարաբերությունների և բալիկ ունենալու վերաբերյալ իր և Բենի որոշման մասին։

Դիանան տրամադրել է նաև օրվա լուսանկարները։

«Բենն ուզում էր մեծ հավաքույթ կազմակերպել, բայց ես նախընտրեցի միասին գնանք քաղաքից դուրս։ Բենը զարմացավ իմ որոշումից, բայց ես կարոտել էի մենակ լինելը։ Ամեն տարի ծնունդս բոլորով ենք նշել։ Վերջին առիթներին՝ Վալենտին, Մարտի 8, Ապրիլի 7, ընդհանուր հավաքույթներ ենք արել։ Այսպես մեզ համար շատ հետաքրքիր էր, մի քիչ էլ խենթ, տարբեր տեղեր գնացինք։ Մեզ հետ էին նաև Բենի եղբայրն ու նրա կինը։ Շատ մտերիմ ենք նրանց հետ։ Ես ուզում էի, որպեսզի մեր քավորն ու քավորկինը ևս գան, ցավոք, չկարողացան միանալ»,– պատմեց Դիանան։

Դիմահարդարն ամուսնությունից հետո հատուկ փոփոխություն չի զգում․ «Ես ու Բենը 5 տարի է՝ միասին ենք, շատ փոփոխություն չկար այս տարվա ծննդիս մեջ, երևի, միայն այն, որ որոշեցի հավաքույթ չկազմակերպել»։

Բենը կնոջը մատուցել է այն նվերը, որից նա հաստատ կուրախանար․ «Կեսգիշերին Բենը ծաղկեփնջով եկավ, շնորհավորեց ինձ։ Բուն նվերները միասին ենք ընտրել․ ինձ տարավ առևտրի կենտրոններից մեկը, տարբեր հագուստներ գնեց։ Գիտի, որ շատ եմ սիրում գեղեցիկ հագնվել և դրանից շատ կուրախանայի։ Իսկապես, դա ինձ շատ ուրախացրեց»։

Դիանան նշեց, որ իր տարեդարձի ամենամեծ երազանքը խաղաղությունն է․ «Ուզում եմ երկրում խաղաղություն լինի, մարդկանց դեմքերին՝ ժպիտ։ Հիմա բոլորի աչքերում թախիծ կա»։

 

23–ամյա դիմահարդարը 7 տարի փոքր է սիրելիից, 18 տարեկանում է հանդիպել իր երկրորդ կեսին։ Ասում է՝ այս տարիների ընթացքում իրար շատ են նմանվել․«Մենք շատ նման էինք տեսակով, բնավորությամբ, բայց այս ընթացքում ավելի ենք նմանվել։ Ժամանակի հետ իրարից ինչ–որ գծեր եք վերցնում, նաև ավելի զիջողական եք դառնում»։

Դիանան չի ժխտում՝ ամուսնությունից հետո առօրյան բարդանում է, սակայն շեշտեց, որ ընտանիքն իրեն շատ է օգնում․ «Մենք Բենի ընտանիքի հետ ենք ապրում։ Առօրյա հոգսեր կան, սակայն ապրում եմ լավ ընտանիքում, որտեղ ինձ օգնում են։ Սկեսուրիս հետ հարաբերություններս շատ լավ են։ Զարմանալի է, բայց իսկապես որևէ խնդիր չենք ունեցել։ Դա և՛ ինձնից է գալիս, և՛ իրենից։ Ինձ շատ–շատ է օգնում։ Կարողանում եմ հանգիստ զբաղվել նաև իմ մասնագիտական գործունեությամբ»,– ասաց Դիանան։

Անդրադառնալով ընտանիքի համալրմանը՝ նա ասաց, որ ինքն ու Բենն այդ հարցում հատուկ որոշում չունեն։ «Ես ու Բենն էգոիստաբար չենք մոտենում հարցին։ Աստված ինչպես կկամենա, երբ կցանկանա, որ բալիկ ունենանք, այն ժամանակ էլ կունենանք»,– ասաց Դիանան։

Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ Ադրբեջան Մի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Միասնական ընդդիմությունը վստահ է իր դիրքորոշման և ընդունած որոշումների մեջ. Ցոլակ ԱկոպյանԵրկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. Փաշինյան