ՌԴ-ն հայտնել է` որքան գումարի զենք է վաճառել 2020-ին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանը 2020 թվականին ավելի քան 15 միլիարդ դոլար արժողությամբ զենք է վաճառել արտասահմանում:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է kommersant.ru-ն:
«Մենք գերակատատարել ենք, ամենակարևորը, բոլոր տարվա ցուցանիշները: Մենք ունենք ավելի քան 15 միլիարդ դոլարի ծավալ, որը նախատեսված ցուցանիշների 102 տոկոսն է: Իսկ պատվերների պորտֆելը, որը շատ կարևոր է, պահպանվել է ավելի քան 50 միլիարդ դոլարի մակարդակի վրա», - ասել է Շուգաևը:
Ծառայության ղեկավարի խոսքով՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի վրա լրջորեն ազդեցություն է ունեցել կորոնավիրուսային համավարակը: Մասնավորապես, դա արտացոլվել է գործընկերների հետ համագործակցության, ինչպես նաև շուկայավարման գործունեության մեջ:
«Օրինակ՝ գործնականում բոլոր միջազգային հանդիպումներ հետաձգվել են: Միակ բացառությունը Կուբինկայում մեր «Բանակ 2020» ֆորումն է: Սա անցած տարի տեղի ունեցած միակ խոշոր միջազգային իրադարձությունն է»,- ասել է պաշտոնյան:
Հիշեցնենք՝ մարտին ծառայությունը հայտարարել էր ԱՄՆ-ից Ռուսաստան զենքի մատակարարման բացակայության մասին: Ընկերության տվյալների համաձայն՝ վերջին անգամ ռազմական տեխնիկա է մատակարարվել Հայրենական մեծ պատերազմի տարիներին: