Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատռե՞լ, թե՞ չպատռել «չընտրված» քվեաթերթիկները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ընտրություններին մնացել է 12 օր: Տեղամասում ընտրողին տրվելու է 26 թերթիկ, որոնց վրա ընտրողը որևէ նշում չի անելու, այլ ընտրելու է իր նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկը և առանց ծալելու դնելու է քվեարկության ծրարի մեջ: Այնուհետ ընտրողը չօգտագործված քվեաթերթիկները գցելու է քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ: Այս օրերին հաճախ են մեզ դիմում հարցով, թե ինչպես նետել այդ «չընտրված» քվեաթերթիկները, արդյո՞ք պետք է դրանք պատռել:

«Ընտրությունների վերահսկման կոմիտեի» անդամ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ Ընտրական օրենսգիրքն այս առումով որևէ կարգավորում չունի: «Հիշենք, որ թե՛ 2017, թե՛ 2018 թվականների խորհրդարանական ընտրություններին մարդիկ այդ քվեաթերթիկները պարզապես կա՛մ թողնում էին քվեախցում, կա՛մ իսկապես գցում էին արկղը: 2021թ. արտահերթ ընտրությունների համար որևէ բան չի փոխվել այս կարգավորման մեջ»,-ասաց նա: Անդրադառնալով մնացած 25 քվեաթերթիկը ընտրակեղծիքների նպատակով կրկին օգտագործելու ռիսկերին՝ իրավապաշտպանը շեշտեց, որ ինքը ևս ռիսկեր է տեսնում այդ առումով: Այդ պարագայում ինչպե՞ս ճիշտ կլինի վարվել:

Ռ. Մելիքյանը նշեց, որ այս պահի դրությամբ դեռ որևէ խորհուրդ չի կարող տալ, պետք է նաև մասնագետների կարծիքներ լսել այդ առումով. «Ընտրություններից ավելի կարճ ժամանակ առաջ մեր քաղաքացիներին մենք այդ առումով որոշ խորհուրդներ կտանք: Բայց մի բան փաստ է, որ հատկապես ռեյտինգային ընտրակարգը վերացնելուց հետո այս կարգավորումը պահպանելը, մեղմ ասած, անմտություն էր: Բացարձակ անհրաժեշտություն չկար այս դեպքում հսկայական ծախսի տակ դնել պետությանը, յուրաքանչյուր քաղաքացու համար 26 քվեաթերթիկ տպագրել ու ստեղծել վերոնշյալում ակնարկված ռիսկերը»: Հավելենք, որ սոցցանցերում մի շարք իրավաբաններ կարծիք են հայտնում, որ ճիշտ կլինի պատռել մնացյալ 25 քվեաթերթիկը՝ հետագայում օգտագործելու հնարավորությունը բացառելու նպատակով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչի՞ց են թունավորվել Բյուրեղավանի բնակիչները, քանի՞ հիվանդ է դիմել Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 5,000-ը Trust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին Նովոսիբիրսկի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զnրքերի դուրսբերման հարցը երկրի հարավից Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանԲաքվի նոր ռազմավարությունը․ դրա համար միլիոններ է ծախսումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երկնաքերերի ռեկորդների ժամանակաշրջանը. ե՞րբ և ինչո՞ւ մարդիկ սկսեցին գերբարձր շենքեր կառուցել. «Փաստ»Եթե Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ hրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, կարծես սխալվել է․ Զաքարյան Հայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հուլիսի). Հայտարարվել է համազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին. «Փաստ»Հայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն Քաղաքական ուժերը վերադառնում են համայնքներ․ ի՞նչ է փոխվում ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրըԻ՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտվել է 2288 հանցագործություն Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան Շուտով այս օդը մեզ կկործանիԿվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Լարսը բաց է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»Մահացել է փոքրիկ Ռուզաննան«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր Կամենդատյան