Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տասներկուօրյա «վազքարշավ»․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ տրվեց ընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, չնայած, ընդհանուր առմամբ, ընտրարշավն ավելի վաղ էր սկսվել։ Հատկապես Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների օրվա մասին հայտարարելուց անմիջապես հետո ուղղակի անցավ քարոզարշավի իրականացմանը՝ մի կողմ թողնելով իր հիմնական գործերը, մոռանալով ու փորձելով մոռացնել գերիներին, զոհերին, վիրավորներին, մեր կորուստները, երկրի կործանվող տնտեսությունը, մի խոսքով՝ ամեն ինչ, բացի իր աթոռը ամուր պահելուց։ Հենց այդ տրամաբանության մեջ էր, որ Նիկոլ Փաշինյանն ամենշաբաթյա գրաֆիկով իր թիմակիցների հետ հարյուրավոր ոստիկանների ու թիկնապահների ուղեկցությամբ կազմակերպում էր շոուներ՝ մարզային այցելությունների տեսքով, որոնք ընդդիմադիրների, փորձագետների և քաղհասարակության ներկայացուցիչների դիտարկման համաձայն, հենց նախընտրական քարոզարշավ էին հիշեցնում, քան աշխատանքային հանդիպումների տրամաբանության մեջ էին։

Ուստի պատահական չէին այն քննադատությունները, որ իշխանությունները բացահայտ կերպով չարաշահում են վարչական ռեսուրսը։ Սակայն հունիսի 20-ի ընտրությունների քարոզարշավն առանձնահատուկ է ոչ միայն նրանով, որ աննախադեպ քանակի՝ 26 քաղաքական ուժ է մասնակցում ընտրություններին, այլև նրանով, որ ատելության դոզան հասել է անասելի մակարդակի։ Ու անհանգստություն կա, որ այս էմոցիոնալ ֆոնին թշնամանքի գեներացումն ու հակաքարոզչության տեմպը կարող են հասնել իրենց բարձրակետին։ Իսկ մեծ չափաբաժիններով ատելության գեներացումը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ մեր պետականության համար, քանի որ բացառված չէ, որ գործը հասնի անդառնալի մի կետի, երբ նույն Նիկոլ Փաշինյանի ու նրա աջակիցների հրահրմամբ քաղաքացիական բախումները դառնան իրողություն։

Սա ամենասարսափելի բանն է, որ կարող է տեղի ունենալ այս ընտրությունների ընթացքում կամ հետո։ Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ Փաշինյանը մի կողմից՝ հայտարարում է, թե իրենց հաջողվել է խուսափել բախումներից, իսկ մյուս կողմից էլ՝ շարունակում է առավել մեծ թափով ատելություն գեներացնել իր մրցակից քաղաքական ուժերի ու անհատների նկատմամբ։ Ուստի պատահական չէ, որ Փաշինյանի այցերն ու ելույթներն ավելի շատ հիստերիկ ներկայացումների բնույթ ունեն, որի միջոցով վերջինս փորձում է սևացնել այլոց և ինքնարդարացման ջանքեր գործադրել կամ էլ խղճահարություն առաջացնել մարդկանց շրջանում, որպեսզի քաղաքացիները մտածեն, թե՝ «խեղճ» Նիկոլն ի վիճակի չէր կանխել վերահաս աղետը, նպատակ ունեցել է, բայց չի կարողացել, նախկիններն են «էս հարիֆի» գրպանը գցել այս ամենը և այլն։ Արդյունքում, ցավոք, հիմա արդեն փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ այս ընտրարշավը զուրկ է լինելու գաղափարական, բովանդակային քննարկումից:

Ճիշտ է՝ գրեթե բոլոր ուժերն էլ ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը, որոնք բոլորն էլ շատ գեղեցիկ են, բայց հարցն այն է, որ մասնավորաբար ՔՊ-ի ծրագիրը ոչ ոք չի կարող լուրջ ընդունել. նախ՝ այն, ինչպես միշտ, իրատեսական չէ, երկրորդն էլ՝ նախկինում էլ էին նրանք բավական ամբիցիոզ ծրագրեր ներկայացրել, բայց դրանցից ոչ մեկը կյանքի չկոչեցին, լրիվ ընդհակառակը՝ բերեցին ձախողումներ, կործանում, պարտություն, բազմահազար զոհեր, հաշմանդամներ, ավերված երկիր։ Մյուս կողմից էլ, կրկնենք, իշխանությունների (ավելի ճիշտ՝ մեկ անձի, որովհետև այնտեղ թիմ չի եղել ու չկա) քարոզչության հիմնական տրամաբանությունը հինված է ոչ թե ծրագրային դրույթների, այլ ընդդիմությանը սևացնելու և բոլոր ձախողումների հարցում նախկիններին մեղադրելու ստրատեգիայի վրա։ Հանուն արդարության պետք է նշել, որ, ի հակադրություն Նիկոլ Փաշինյանի ջղաձգումների, որը շատերը գնահատում են որպես հուսահատության ճիչ, հիմնական դերակատար քաղաքական ուժերից «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը և ԲՀԿ-ն բավական հավասարակշռված ու գաղափարական քարոզչություն են իրականացնում՝ առանց ավելորդությունների և, ամենակարևորը, հիմնված անցյալի ու ներկայի վերլուծությունների և ապագայի իրատեսական ծրագրերի վրա։

Քաղաքական հարթության մյուս մասն էլ զբաղեցնում են այն ուժերը, որոնք ինչ-որ կերպ ձայն փախցնելու խնդիր են լուծում։ Այս հատվածում են տեղավորվել նաև 3-4 ուժեր, որոնք իշխանությունների կողմից են ներդրվել։ Դրանից գոնե երկուսն անընդհատ փորձում են նոնստոպ ռեժիմով հակաքարոզչություն իրականացնել Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, քանի որ, մեծ հաշվով, ո՛չ այլ ասելիք ունեն, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանի կողմից այլ առաջադրանք։ Դա նրանց միակ դերակատարությունն է, ուրիշ ոչնչի պիտանի չեն: Չնայած, ստացած հանձնարարությունը կատարելու հարցում էլ, ինչպես երևում է, պիտանի չեն, քանի որ իրենց գործն անում են սարսափելի փնթի ու անմակարդակ: Փաստացի իշխանությունների ու նրանց արհեստական սատելիտների քարոզչական մեխը գլխավորապես հաղթելու իրական շանս ունեցող ուժերին հարվածելն է։

Դրանով նրանք փորձում են մրցակիցներին ներքաշել հակաքարոզչության ճահիճ, որպեսզի գաղափարական պայքար չլինի, քանզի ստի, մանիպուլ յացիայի ու հակաքարոզչության դաշտում իրենք անմրցելի են, իսկ գաղափարական, բովանդակային քննարկումների դաշտում՝ բոբիկ. նախ՝ ինտելեկտուալ այդքան պոտենցիալ չունեն, հետո այնպես են ամեն ինչ ավերել ու ձախողել, որ բավանդակային ու ծրագրային նոր ասելիք չեն կարող ունենալ։ Նրանց այլևս մտավոր որոշակի շեմ ունեցող ոչ ոք լուրջ չի վերաբերվում: Ուստի մնում է հանրության այն հատվածը, որն անձնական շահ ունի Նիկոլի իշխանությունից և թքած ունի երկրի ու պետության վրա, և այն փոքրաթիվ հատվածը, որին հեշտ է մոլորեցնել ստախոսությամբ, գոռգոռոցներով, «իկոնա» պտտելով, մատ թափ տալով, անհավասարակշիռ հայտարարություններով...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ է թաքնված Փաշինյանի հայտարարությունների հետևումՄեր հազարամյա պատմության մեջ որևէ իշխանություն կաթողիկոսին չի դատել. Մենուա ՍողոմոնյանԱնկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»Որքա՞ն են արևային վահանակները ծառայում, հաճա՞խ են դրանք փչանում, և ի՞նչ անել դրանց հետ հետո Իրանի խորհրդարանի նախագահը ողջունել է Չինաստանի հայտարարությունը Սամվել Գրիգորյանը` ոսկե մեդալակիր Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք ՉալաբյանԱրարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է ԱՄՆ զինվորականները կվճարեն 2,2 միլիարդ դոլար հինգ բազայում միջուկային ռեակտորների կառուցման համար Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ»Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը 33-ամյա կինը փորձել է փրկել խեղդվող աղջկան, բայց ինքն է ջրահեղձ եղելԾանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեումԱզգային շահերից հրաժարվելու ևս մեկ քայլ. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը Փաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Չինաստանի և Նեպալի սահմանին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը գերազանցել է 1,000-ը «Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ»Կիևյան կամրջի վրա հրդեհ է բռնկվել թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում UKMTO-ն հայտնել է Հորմուզի նեղուցում տանկերի վրա բռնկված հրդեհի մասին 36 ակումբ և նոր ձևաչափ. հայտնի են Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի բոլոր մասնակիցները «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ում համար օգոստոսը սարսափելի ձևով կավարտվի«Եթե ես նախագահ չլինեի, հիմա Իսրայելը գոյություն չէր ունենա»․ Թրամփ Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ»Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ Քարրին