Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երբ պաթոլոգիկ ստախոսը երբեմն «ճիշտ» բաներ է ասում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ի՞նչ է պաթոլոգիկ սուտը: Ըստ գիտական ձևակերպման, սուտ ինֆորմացիա հաղորդելու, ֆանտաստիկ պատմություններ ստեղծելու պաթոլոգիկ հակում։ Սովորաբար առաջանում է, երբ անհատը ցանկանում է ուշադրություն սևեռել իր անձի վրա, այլ կերպ ասած, ցանկանում է ցույց տալ սեփական անձի կարևորությունը։ Պաթոլոգիկ ստախոսները կարող են գիտակցել, որ ստում են, և կարող են հավատալ այն ամենին, ինչն ասում են իբրև ճշմարտություն։

Հայաստանում հազիվ թե գտնվի մեկը, ով կարդալով այս տողերը՝ առաջինը մտքին Նիկոլ Փաշինյանը չգա: Այս անձնավորությունը ժամանակի ընթացքում այնքան է ստել, որ ինքն էլ է սկսել հավատալ իր ստերին: Իսկ այս օրերին նա ստում է 24-ժամյա ռեժիմով, ստում է անընդհատ, պաթոսով, ստի հանդեպ մեծագույն նվիրումով: Իհարկե, մեր հանրության մեծագույն մասը այլևս նրա ոչ մի բառին չի հավատում, առավել ևս, որ նրա բառապաշարը գնալով այնպիսին է դառնում, որ լրատվամիջոցներով մեջբերելի չէ: Սակայն, հանուն արդարության պետք է նշել, որ նրան հավատացողներ դեռ կան, ու այդ մարդկանց կարելի է բաժանել երեք խմբի. առաջին խմբում իր փոքրաթիվ թիմակիցներն են, որոնք, հնարավոր է, չեն էլ հավատում, բայց ստիպված են ոչ միայն ցույց տալ, թե հավատում են, այլև տիրաժավորել այդ ստերն ու դրանք առավել ճոխացնել, քանի որ անձնապես կորցնելիք ունեն:

Երկրորդ խմբում նրանք են, որոնք չեն ուզում ընդունել, որ 2018 թվականին սխալվել են, ու հիմա իրենք իրենց համոզում են նորից հավատալ: Վերջապես երրորդ խումբն այն մարդիկ են, որոնք ունակ չեն լուրջ, վերլուծական խոսք լսել, ճշմարտություն լսել, առավել ևս՝ ընկալել ու մարսել: Նրանց հետաքրքիր են միայն պոպուլիզմը, սենսացիան, նիկոլական ճղճղոցները, սպառնալիքներն ու հայհոյանքները: Այս երեք խմբի անդամները իրարից շատ տարբեր են, բայց ունեն երկու նմանություն. նախ՝ նրանք ուզում են խաբված լինել, քանզի այդպես հեշտ է, երկրորդ՝ նրանց համար չկան հայրենիք, երկիր, պետություն հասկացություններ, կարևորը սեփական գրպանի 1000 դրամն է (հարաբերականորեն ասած) և անձնական շահը: Մնացածի վրա թքած: Սակայն հետաքրքիր է, որ ստերի այս հեղեղի մեջ Նիկոլը երբեմն ճիշտ բաներ է ասում: Ապշեցի՞ք: Իզուր: Հիմա ամեն ինչ փաստերով: Տեսեք, նա ասում է, որ կադրային ջարդ լինելու է:

Ճիշտ է ասում, մարդը հստակ խոստովանում է, որ ինքն այլևս իշխանություն չունի, իսկ նոր իշխանությունը, բնականաբար, քաղաքական բոլոր պաշտոններում փոփոխություններ է անելու: Ու կադրային ջարդն սկսվելու է իրենից: Այստեղ միայն մի հարցում է սխալվել, քանի որ բոլորին իր արշինով է չափում: Որևէ նոր իշխանություն այլևս պետական համակարգում պրոֆեսիոնալ կադրերի, աշխատող մարդկանց կադրային ջարդ չի անի: Հաջորդը՝ Նիկոլն ասում է, թե «մենք ապրում ենք դրախտում»: Անվերապահ ճշմարտություն է. նա ասում է «մենք», այլ ոչ թե հայ ժողովուրդը, իսկ իրենք հայ ժողովրդի հետ որևէ կապ չունեն:

Ինքն ու իր «քայլողներն» իսկապես հայտնվել են դրախտում՝ բարձր աշխատավարձ, անսահմանափակ արտոնություններ, աստղաբաշխական պարգևավճարներ, պետբյուջեի հաշվին շրջագայություններ, տաքուկ աթոռներ, «պադավատներ» և այլն, այլն, ու... զրո պատասխանատվություն: Մարդիկ իրենց մեղքով, իրենց պատճառով երկիրը ծանրագույն պարտության են տարել, հազարավոր զոհերի պատճառ են դարձել, ձախողել են հնարավոր ու անհնար ամեն ինչ, բայց համարում են, որ ո՛չ մեղավոր են, ո՛չ պատասխանատու, ու հիմա փողոցներն ընկած ձայն են մուրում, և դեռ իրենց թույլ են տալիս հոխորտալ այլոց վրա: Կամ ասում է. «Աստված երես է թեքել մեզանից»:

Իրականում երևի թե Աստված մեզանից երես է թեքել 1975 թվականի հունիսի 1-ին ու 2018 թվականի ապրիլ-մայիսին: Իսկ եթե լուրջ, ապա Աստծո անունը բավական է չարաշահեք, «Աստծո անունը զուր տեղը մի արտասանիր»: Նիկոլին մնա, նշյալի համար կկարգադրի դատախազին ու ՀՔԾ պետին՝ մի քրեական գործ էլ Աստծո վրա սարքել: Մյուս միտքն այսպիսի ձևակերպում ունի. «Տարօրինակ բան կասեմ՝ այսօր ավելի շատ հնարավորություններ եմ տեսնում Արցախի հարցը մեր պատկերացումներին համապատասխան լուծելու համար»:

Բացարձակ ճշմարտություն է: Այստեղ բանալի արտահայտությունը «մեր պատկերացումներին համապատասխանն» է: Իրենց, այսինքն՝ գործող իշխանության պատկերացումը Արցախյան հիմնահարցի հետ կապված միշտ էլ եղել է «չկա գլուխ, չկա գլխացավ» սկզբունքը: Այս պարագայում իրենց պատկերացումը կարող է տեղավորվել այն շրջանակներում, որ Արցախը պիտի դառնա Ադրբեջանի մաս։ Ու վերջ, կարող են համարել, որ խնդիրը լուծված է: Դրանից հետո կարելի կլինի բացել ճանապարհները, թուրքերի ու ադրբեջանցիների հետ «ախպերություն» անել, անհոգ ապրել Հայաստանի այն տարածքում, որը կթողնեն: Սակայն մի բան Նիկոլը հաշվի չի առել. նա պարզապես չպետք է իրավունք ստանա հատկապես վերջին «ճշմարտությունը» կյանքի կոչել: Հունիսի 21-ին նա ու իր խմբակը պետք է լինեն լավագույն դեպքում խորհրդարանական ընդդիմություն, այսպես՝ մի 15-20 հոգով:

Հ.Գ.-Մինչ Նիկոլն այս «ճշմարտություններն» էր բղավում տարբեր բնակավայրերում, երբ փողոցային ամոթալի բառապաշարով շփվում էր իրեն կուռք դարձրած մի քանի մոլորյալների հետ, թշնամին ևս մեկ հայ զինվոր գերեվարեց: Դե, Նիկոլը 5000 զինվորի նահատակման պատճառ է դարձել, 10 000 զինվորի հաշմանդամության պատճառ է դարձել, նա Արցախի մեծ մասի կորստի պատճառն է դարձել, նա զոհված մեր տղերքի մասին խոսելիս ասում է «պլ յուս-մինուս 50», նա վստահ է, որ գերեվարված մեր տղերքն իրեն կներեն 1-2 ամիս ավելի Բաքվի բանտերում մնալու համար: Սա ցինիզմի գագաթնակետն է, ու մեղավորը մենք ենք, որ այսքան ժամանակ վերը նշվածը ներել ենք: Ուրեմն, այս ամենից հետո, նրա համար ի՞նչ էական է ևս 1 կամ 6 զինվորի գերեվարված լինելը: Կարևորն իր աթոռն է՝ իր պաշտամունքի առարկան: Իսկ երկրի ու ժողովրդի վրա նա պարզապես թքած ունի... 

ԱՐԱՄ ՆԱՐՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության