Հերթական հայ շախմատիստն է հեռանում ու հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո
ՍՊՈՐՏՀայաստանի հավաքականի նախկին շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը հանդես կգա ԱՄՆ-ի դրոշի ներքո: ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում 49-ամյա գրոսմայստերի էջում հաստատվել է ազգային ֆեդերացիայի փոփոխությունը:
2638 վարկանիշ ունեցող Վլադիմիր Հակոբյանը 127-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Հակոբյանը Հայաստանի հավաքականի կազմում դարձել է Համաշխարհային Օլիմպիադայի եռակի հաղթող (2006, 2008, 2012թթ.):
Վերջերս ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես գալու որոշում էր կայացրել նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



