Թույլ չենք տալու, որ Նիկոլի իշխանությունը ժողովրդին տանի բախման. Վահե Հակոբյան
ՎԻԴԵՈ«Թույլ չենք տալու, որ Նիկոլի իշխանությունը ժողովրդին տանի բախման, մենք նրա ձեռքը պետք է բռնենք ու դուրս վռնդենք»,- Տաշիրում քաղաքում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
«Նա հասկանում է, որ այևս չի կարողանում պահել իր իշխանությունը, այդ իսկ պատճառով ամեն անգամ դիմում է սպառնալիքների՝ ճնշում են բոլոր համայնքերի ղեկավարներին, դպրոցի տնօրեններին։ Հիմա էլ որոշել են ժողովրդին տանել բախման, բայց դա նրանց մոտ չի ստացվելու», - հայտարարեց Հակոբյանը։
««Հայաստան» դաշինքն է, որ ունակ է վռնդել սրանց իշխանությունից։ Ուրիշ թիմ չկա, այլընտրանք չկա։ Դա «Հայաստան» դաշինքն է՝ իր պատրաստի ու պրոֆեսիոնալ կազմով և առաջնորդով, ով մի քանի անգամ ապացուցել է, որ դժվարին պայմաններում կարող է ստանձնել պետության ղեկը և հանել ցանկացած ճգնաժամային իրավիճակից», - նշեց Վահե Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



