Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ինձ համար կարևոր է բարձրաձայնել խնդիրներ, որոնք հուզում են մեր հասարակությանը»․ ռեփեր Դավոն՝ իր աշխատանքների և ԱՄՆ մեկնելու մասին

ԼԱՅՖ

Ռեփեր Դավո․ տարիներ առաջ այսպես լսարանին հայտնի դարձավ Դավիթ Միրոյանը, որը հետագայում ռեփերի աշխատանքին զուգահեռ սկսեց որպես պրոդյուսեր ներկայանալ տարբեր նախագծերում։ Նրա խոսքով՝ «Դավոն» հենց իր պրոդյուսերական առաջին նախագիծն էր, որի շրջանակում ուսումնասիրեց ոլորտն ու դրա զարգացման ուղղությունները։

Tert.am Life–ը Դավթի հետ զրուցել է ինչպես գործունեության, այնպես էլ ԱՄՆ մեկնելու և «օնլայն» աշխատանքային ռեժիմի մասին։

Դավիթն ու կինը՝ հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանը, այս շրջանում ԱՄՆ–ում են։  Նախ՝ նրանց հետաքրքրվեցինք, թե ինչն է այս շրջանում իրենց տարել ԱՄՆ։ «Ես հասկացա, որ մասնագիտական առումով վերալիցքավորվելու համար ինձ անհրաժեշտ է այս ճանապարհորդությունը։ Նոր վայրեր, նոր մշակույթ տեսնելը օգնում է նոր գաղափարների ծննդին։ Բացի այդ ամեն պրոդյուսերի համար կարևոր է տեսնել Հոլիվուդը, որը վիդեոարտադրության առումով առաջատարն է աշխարհում»,– ասաց նա։

Միաժամանակ, նա շարունակում է աշխատել հայաստանյան նախագծերի ուղղությամբ։ Ասում է՝ ժամային տարբերության տեսանկյունից դա բարդ է, գիշերներն օնլայն միանում է Հայաստանի գործերին, բայց համավարակը սովորեցրել է օնլայն աշխատելու նրբությունները։

Դավթին մարդիկ ճանաչում են երկու ձևաչափում՝ երաժշտական նախագծով՝ որպես ռեփեր Դավո և որպես պրոդյուսեր, որն ակտիվ գործունեություն է ծավալում մեդիայի, շոու բիզնեսի ոլորտում։ Նա նշեց, որ պրոդյուսերական գործն իր համար միշտ եղել է առաջին պլանում։

«Նույնիսկ «Դավո» երաժշտական պրոյեկտը ստեղծվեց այն բանի շնորհիվ, որ ես ուզում էի իմ ուժերը փորձել որպես պրոդյուսեր, կապեր հաստատել, ճանաչել մեդիայի ու շոու բիզնեսի աշխարհը ներսից։ Դավոն իմ առաջին պրոդյուսերական նախագիծն է, որը, թող անհամեստ չհնչի, բայց մեծ հաջողություն ունեցավ ու շատ սիրվեց։ Այնուհետև ես կենտրոնացա մեդիա ու ժամանցային ոլորտում պրոդյուսինգի վրա, որովհետև սա ստեղծագործելու, տարբեր ձևաչափերով պրոյեկտներ իրականացնելու մեծ հնարավորություն է տալիս»,– ասաց Դավիթը, որը հետագայում որպես պրոդյուսեր ներկայացավ առաջատար նախագծերում, Առաջին ալիքում կադրից դուրս բավականին լուրջ պաշտոններ զբաղեցրեց` «Հեռուստաարտադրական ծառայության ղեկավար», «Ծրագրերի տնօրեն», «Գլխավոր պրոդյուսեր»։

Հարցին, թե ինչպես նա կարողացավ հասնել այդ աշխատանքներին, Դավիթը պատասխանեց․ «Ես կինոինդուստրիայի ոլորտում էի, որպես գծային պրոդյուսեր աշխատում էի  գեղարվեստական ֆիլմերի վրա՝ համագործակցելով ոչ միայն հայ, այլև ռուս, վրացի ռեժիսորների ու արտիստների հետ։ Միևնույն ժամանակ մեր շոու բիզնեսի հայտնի արտիստների հետ էի աշխատում՝ թե՛ որպես պրոդյուսեր, թե՛ որպես ռեժիսոր։ Հեռուստատեսության ոլորտի մարդիկ ինձ արդեն ճանաչում էին, տեսել էին նկարահանման հրապարակում, գործի մեջ, ծանոթ էին իմ արած աշխատանքներին։ Կարծում եմ՝ հենց դա մեծ դեր խաղաց այն հարցում, որ Հանրային հեռուստաընկերության համար որոշիչ ու կարևոր փուլում, երբ նպատակ կար նոր ու թարմ շունչ տալ հեռուստաալիքին, ինձ հրավիրեցին աշխատելու այնտեղ։ Ոչ միայն աշխատելու, այլև ղեկավարելու ամենակարևոր օղակներից մի քանիսը»։

Դավթի խոսքով՝ իր համար շատ պատասխանատու էր Ծրագրերի տնօրենի պաշտոնը ստանձնելը․ «Այս պաշտոնում ես հաջորդեցի հեռուստատեսության լեգենդար մասնագետներից մեկին՝ Մարատ Օրդյանին։ Որոշ ժամանակ անց, երբ նրանից լսեցի, որ շատ լավ եմ անում իմ գործը, դա ինձ համար ամենակարևոր գնահատականներից էր։ Երիտասարդ տարիքում լինել հանրապետության առաջին հեռուստաընկերության Ծրագրերի տնօրենը, իսկ հետո Գլխավոր պրոդյուսերը ինձ համար մեծ ձեռքբերում է, բայց նաև մեծ պատասխանատվություն, որովհետև պատասխանատու եմ եղել ամենամեծ պետական նշանակության իրադարձությունների՝ Ազգային ժողովի և նախագահական ընտրություններ, պետական տոներ և այլն, համաշխարհային իրադարձությունների՝ Օլիմպիական խաղեր, Գրեմմի, Օսկար, Նոբելյան մրցանակ և այլն, հեռարձակման և լուսաբանման համար։ Աշխատել եմ  պետական կառավարման օղակների, նախարարությունների, Կառավարության հետ։  Պատասխանատու եմ եղել ստեղծելու եթերացանց ու կոնտենտ, որը պետք է բավարարի ամբողջ հասարակության ճաշակն ու պահանջները, որովհետև սա հանրային հեռուստաընկերություն է և հանրային եթեր»։

Դավթից հետաքրքրվեցինք՝ սկզբնական փուլում բա՞րդ էր ապացուցել, որ կարող է հավակնել նման պաշտոնների՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մինչև այդ ինքը կայացել էր որպես ռեփեր, իսկ ռեփերի կյանքը, որպես կանոն, ասոցացվում է փողոցային մշակույթի կրողը լինելու հետ։

«Ապացուցելու ու իմ շուրջ հեղինակություն և վստահություն ձևավորելու փուլը մինչև հեռուստատեսություն գալն էր։ Ես եկա հեռուստատեսություն հենց նրա շնորհիվ, որ մարդիկ վստահում էին իմ մասնագիտական ունակություններին։ Բայց յուրաքանչյուր նոր նախագիծ իրականացնելիս փորձում եմ անել է՛լ ավելի լավ, որպեսզի նախ՝ ինքս ինձ ապացուցեմ, որ միշտ կարող եմ ավելին։ Օրինակ՝ վերջին շրջանում ես դարձա գլխավոր պրոդյուսեր մի ընկերության, որը միջազգային ընկերությունների մարքեթինգային արշավների համար վիդեո կոնտենտ է արտադրում։ Սա շատ առանձնահատուկ ոլորտ է ու տարբերվում է վիդեո արտադրությունից։ Երբ մենք սկսեցինք դա անել, ես հասկանում էի, որ Հայաստանում crowdfunding video production-ի ոլորտը զարգացած չէ ու իմ առաջ նպատակ դրեցի անել ամեն ինչ, որպեսզի այն ոչ միայն զարգանա, այլև մենք այնպիսի որակ ցույց տանք արտասահմանյան ընկերություններին, որից հետո Հայաստանը մրցունակ կդառնա միջազգային շուկայում նաև այս տեսանկյունից։ Այդպես էլ եղավ, մեր հոլովակների վրա հիմնված մարքեթինգային արշավները հայտնվեցին հեղինակավոր հարթակներում ու crowdfunding-ի միջոցով հավաքեցին մեծ գումարներ։ Սա նպաստեց նրան, որ Հայաստանը միջազգային գործընկերների աչքում առավել մրցունակ դարձավ crowdfunding video production-ի տեսանկյունից։ Սա ինձ համար կարևոր քայլ էր, որովհետև այսպես կարողացա նպաստել պրոդյուսերական դաշտի զարգացմանը Հայաստանում»։

Դավիթը եղել է նաև Հայաստանում ամենաքննարկվող մրցույթներից մեկի՝ «Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակի ընտրող հանձնաժողովի նախագահը 2018 թվականին։ Այն ժամանակ նա էական ազդեցություն է ունեցել Սրբուկի թեկնածությունը հաստատելու հարցում։ Հետագայում Դավիթը Սրբուկի հետ սկսեց համագործակցություն նաև Armenian folk ալբոմի շրջանակում։

««Եվրատեսիլը» իսկապես մեծ իրադարձություն է մեզ համար, որովհետև մեր արտիստները նման մեծ բեմերում ելույթ ունենալու շատ քիչ հնարավորություն են ունենում։ Դրա համար իսկապես ուրախ եմ, որ 2018 թվականին ես հայաստանյան ներկայացուցչի ընտրող հանձնաժողովի նախագահն էի։ Սրբուկին վաղուց էի նկատել երաժշտական տարբեր նախագծերից։ Այն, որ վստահ պաշտպանում էի նրա թեկնածությունը, պայմանավորված էր նրանով, որ Սրբուկի մեջ ես տեսնում էի թարմ, նոր, ժամանակակից մի երանգ, որը հայկական շոու բիզնեսում պակասում էր։ Ես վստահ էի, որ նա այդ պահին հենց այն ճիշտ արտիստն էր, որը կարող էր հետաքրքիր ու արժանի ներկայացնել մեր երկիրը նման կարևոր մրցույթին, ինչպես նաև համոզված էի, որ  այս մրցույթը նրան է՛լ ավելի մեծ հայտնիություն կբերի Հայաստանում, իսկ  դա մեծ ազդեցություն կունենա այն բանի վրա, որ մեր երգարվեստը թարմ, նոր ու հետաքրքիր գույն ստանա։ Այդպես էլ եղավ։ Ինչ վերաբերում է մեր հետագա համագործակցությանը՝ Armenian folk ալբոմի վրա շատ երկար ու մեծ սիրով աշխատեցինք։ Նախագիծն էլ շատ սիրվեց։ Որպես պրոդյուսեր՝ ինձ համար սա կարևոր փուլ է իմ կարիերայում, որովհետև մենք մեր ներդրումն ունեցանք այն գործում, որ հայկական հին ու գեղեցիկ երգերը փոխանցվեցին նոր սերնդին՝ նոր հնչողությամբ, նպաստեցինք այդ երաժշտական ժառանգության պահպանմանը,– ասաց Դավիթն ու հավելեց, որ եթե լինի նոր առաջարկ, այն սիրով կընդունի։ –Ես մինչև այսօր էլ աչքի տակով անցկացնում եմ մեր հին հայկական երգերի արխիվները ու եթե հանդիպեն երգեր, որոնք դեռ նորովի չեն մշակվել և լինի առաջարկ, սիրով նորից կաշխատեմ նախագծի վրա»։

Շոուբիզնեսային շատ նախագծերի պրոդյուսինգով զբաղվելուց զատ Դավիթն  իրականացրել է նաև սոցիալական խնդիրներ բարձրացնող նախագծեր։ Խնդիրներ բարձրաձայնելու ռեփերին բնորոշ հատկանիշը նա օգտագործում է ոչ միայն որպես ռեփեր, այլև պրոդյուսերական հարթակում։

«Ինձ համար կարևոր է բարձրաձայնել խնդիրներ, որոնք հուզում են մեր հասարակությանը։ Կարծում եմ՝ կարևոր է հայտնի լինելու կամ մեծ լսարան ունեցող նախագիծ իրականացնելու գործիքն օգտագործել ի նպաստ հանրօգուտ գործի։ Ես դա միշտ եմ անում, կախված խնդրից ու աուդիտորիայից՝ ես ընտրում եմ այդ խնդիրը բարձրաձայնելու տարբերակը։ Օրինակ՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների, բռնության բացառման, խոսքի ու մտքի ազատության մասին ես խոսում եմ ռեփ նախագծի շրջանակում, մարդկանց իրազեկելու համար ես ընտրում եմ վիդեոարտադրության ոլորտը. նման մի նախագիծ մենք վերջերս իրականացրինք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։ Հայապահպանության ու հայկական մշակույթը ճանաչելի դարձնելու հարցի համար ես օգտագործում եմ մեդիա կամ ժամանցային ֆորմատը, ինչպես դա եղավ Հանրային հեռուստաընկերության մի շարք նախագծերի, «Հայ համերգ» նախագծի և այլ պրոյեկտների շրջանակներում։ Այսինքն՝ ինձ համար կարևոր է այն, որ իմ արած աշխատանքն ունենում է արդյունք, փոխում է ինչ-որ բան տվյալ ոլորտում, կարևոր դեր է խաղում, իսկ թե որ հարցը՝ ինչ ֆորմատով եմ բարձրաձայնում, կախված է հարցի բնույթից ու լսարանի առանձնահատկությունից»,– ասաց նա։

Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»