Ավագովը դատի Է տվել Սահակաշվիլիին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը «1+1» հեռուստաալիքի եթերում հայտարարել Է, որ դատի Է տվել Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին՝ իրեն կոռուպցիայի մեջ մեղադրելու համար:
«Ես դատի եմ տվել պարոն Սահակաշվիլիին»,-ասել Է Ավագովը, հավելելով, թե, որքան իրեն հայտնի Է, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը նույնպես պատրաստվում Է դատի տալ Օդեսայի մարզի նահանգապետին:
Դեկտեմբերի 14-ին երկու քաղաքական գործիչների միջեւ միջադեպ Է տեղի ունեցել Բարեփոխումների ազգային խորհրդի նիստում: Ավագովը, ի պատասխան իր հասցեին հնչած մեղադրանքների, ջուր Է շփել Սահակաշվիլիի դեմքին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



